>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ շարունակվում է: Երեկ մարզ այցելած վարչապետն այսօր առաջին հանդիպումը սկսել է Իջևան քաղաքից:

«ՀՀ-ում հաստատված է եղել իշխանություն, որ մարդիկ լինեն աղքատ, ինչո՞ւ, որպեսզի ընտրությունների ժամանակ գան, 5000 դրամը բաժանեն, և էդ մարդկանց կարողանան ստիպեն՝ իրենց օգտին քվեարկել:







Քոչարյանի զոհերը

Եթե չքվեարկեք՝ աղքատության նպաստից կզրկվեք… ՀՀ-ում այսօր հաստատված իշխանությունը ոչ թե մարդկանց օգնելու է, որ լինեն աղքատ, այլ օգնելու է, որ չլինեն աղքատ, քաջալերելու է, որ մարդիկ աշխատեն»,- նշել է Փաշինյանը:

«Կոչ եմ անում՝ մի նստեք պարապ, գնացեք խոշոր եղջերավոր անասուններ պահեք, որովհետև չենք ուզում մնաք աղքատ, որ ընտրությունների ժամանակ գանք, ասենք՝ մեր օգտին քվեարկեք, թե չէ նպաստը կկտրենք:


Ուզում ենք ընտրությունների ժամանակ դուք գաք ու խոսեք տնտեսության մասին»,- հավելել է նա:


Փաշինյանի խոսքով՝ մեր հերոսները պետք է լինեն ոչ թե նրանք, ովքեր իշխանության համար ընտրություն են կեղծում, այլ՝ ովքեր իրենց քրտինքով արդյունք են ստեղծում: «Մինչև հիմա ՀՀ-ում թալանել ու հարստացել են, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր ասում, սերմացու գողացող մկան պես»,- ընդգծել է վարչապետը:

Աղբյուր՝ Asekose.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->