>


Ամերիկյան հանրահայտ System of a down ռոք խմբի վոկալիստ հայազգի Սերժ Թանկյանն այսօր նշում է 53-ամյակը: Հատկանշական է, որ այսօր նաև նրա կնոջ` Աժելայի ծննդյան օրն է: Նրանք ամուսնացած են 2012 թվականից։


Սերժը ծնվել է Բեյրութում, 8 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է հայ-ամերիկյան դպրոց, ապա` Կալիֆորնիա նահանգի համալսարան, որտեղ էլ սկսել է զբաղվել երաժշտությամբ: Տարոն Մալաքյանի հետ հանդիպումից հետո ստեղծվել է Soil խումբը, որը հետագայում վերածվել է System of a down-ի:







Քոչարյանի զոհերը


Գրեթե ողջ երաժշտական կարիերայի ընթացքում նա պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչն արտացոլվում է նաև նրա երգերում: Հայաստանում Սերժ Թանկյանը պարգևատրվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրման համար:

2015 թվականի ապրիլի 23-ին System of a down խումբը ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ ունեցավ Երևանում, որի խորագիրն էր` «Արթնացրեք հոգիները»:


Сообщение Սերժ Թանկյանը նշում է 53-ամյակը. նա և կինը նույն օրն են ծնվել появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->