>

«Եթե դուք կլյաուզնիկ չեք, ես էլ կլյաուզնիկ չեմ»,- Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկել Փաշինյանը: Մարզի բնակիչներից մեկը Փաշինյանին կոչ արեց «վերացնել կոռուպցիան այդ հիմնարկից»: «Ո՞ր հիմնարկից»,- հարցրեց վարչապետը:


Ի պատասխան քաղաքացին ասաց, որ կլյաուզնիկ չի, որ հիմնարկի անունը տա: Նա նշեց, որ իրենից 1500 դոլար կաշառք են վերցրել:







Քոչարյանի զոհերը

«Ասում եք՝ կլյաուզնիկ չեմ, էդ ի՞նչ ա կլյաուզնիկը: Այսինքն՝ էդ կոռուպցիոներներն իրենց կից գողականների միջոցով գցում են, թե՝ ես կլյաուզնիկ չեմ: Պիտի տենաք, որ գողանում են, բայց ասեք՝ ես կլյաուզնի՞կ չեմ: Բա ձեր միջի կլյաուզնիկն էլ ես եմ, հա՞ փաստորեն»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետը հորդորեց մարդկանց փոխել այդ մտածելակերպը, գնալ ու դատախազություն դիմումներ գրել, եթե կոռուպցիոն դեպքերի մասին փաստեր ունեն:

«Հիմա եկել ինձ ասում եք՝ գնա էդ փողը բեր ինձ տուր, բայց ես չեմ ուզում հաղորդում տալ: Կներեք, եթե դուք կլյաուզնիկ չեք, ասեմ, որ ես էլ կլյաուզնիկ չեմ»,- նշեց վարչապետը:


Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->