>

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք.


«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ  օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Իտալիայից վերադարձել էր Հայաստան: Սարգսյանը կարճ ժամանակ մնացել էր Երեւանում, այնուհետեւ մեկնել Արցախի Հանրապետություն՝ տեսակցելու մորը:







Քոչարյանի զոհերը

«Ժողովուրդ» օրաթերթին նրա Արցախ այցից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով այնտեղ գտնվելու ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ:


Հանդիպումների ընթացքում քննարկել են Արցախի ներկա վիճակը, ընթացող զարգացումները, ինչպես նաև՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, որը եւ՛ Բակո Սահակյանի, եւ՛ Սերժ Սարգսյանի համար անակնկալ է եղել:

Այնուհետեւ քաղաքական զրույցները շարունակվել են նաեւ ճաշի սեղանի շուրջ»:


Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա էլեկտրոնային համարում

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->