>

1. Մոռացիր թերություններիդ մասին. ավելի հաճախ մտածիր առավելություններիդ մասին:

2. Ավելի քիչ նստիր տանը: Շուրջբոլորդ այնքան հետաքրքիր բան կա:

3. Սովորիր լսել: Հարգիր մյուսների կարծիքը:

4. Գտիր քո «օծանելիքն» ու հավատարիմ մնա դրան, չէ՞ որ բույրերն ասոցացվում են մարդկանց հետ:




Քոչարյանի զոհերը

5. Հետևիր հոնքերիդ: Աչքերը հոգու հայելին են, բայց պետք չէ մոռանալ շրջանակի մասին:


6. Եղիր բազմակողմանի, մի կենտրոնացիր մի բանի վրա:





7. Հետաքրքրվիր ինչ-որ բանով:

8. Մոտդ միշտ կոնֆետ պահիր. բոլոր գովազդները պնդում են, որ թարմ շնչառությունը հեշտացնում է հասկացված լինելու ձգտումը:

9. Հետևիր քայլվածքիդ. այն պետք է կանացի ու թեթև լինի:

10. Ավելի շատ կարդա: Հետաքրքիր մարդկանց հետ ցանկանում են շփվել:

11. Սնվիր. «դիետա» բառը նյարդայնացնում է:


12. Սովորիր գոնե մեկ ճաշատեսակ պատրաստել և ուրախացնել ընտանիքի անդամներին:

13. Ձայնդ մի բարձրացրու:

14. Նվերներ արա: Փոքրիկ, բայց հիշվող:

15. Մազերը պետք է լինեն մաքուր և խնամված:

16. Հագնվիր սեքսուալ, բայց ոչ վուլգար:

17. Մի ձևացրու: Նյարդայնացնում է, երբ աղջիկը, ցանկանալով ի ցույց դնել իր ինտելեկտը, սկսում է անգիր արած արտահայտություններով խոսել:



18. Անկապ շարժումներ մի արա. մի ճմռթիր անձեռոցիկները, մի պտտիր հագուստիդ կոճակները:

19. Մի մոռացիր մատնահարդարման մասին: Ցանկացած տղա ցանկանում է խնամված ձեռք բռնել:

20. Հաճախ ժպտա: Թող բոլորն իմանան, որ դու երջանիկ ես:

2. Մի խնայիր աքսեսուարների վրա:

22. Քիչ խոսիր ինքդ քո մասին: Թող մարդիկ իրենք հարցնեն:

23. Երբ խոսում են իրենց հետաքրքրող մարդու հետ, նայում են աչքերին:

24. Մի վախեցիր ծիծաղել ինքդ քեզ վրա. դա խոսում է հումորի զգացման մասին:

25. Հիշիր մյուսների ծննդյան օրերը:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->