>

Ինչ ՞ էր նշանակում Սերժ Սարգսյանի օգոստոսյան մամլո ասուլիսը , որն ուներ շոշափման ընդամենը մեկ հարց ՝ Ապրիլյան պատերազմ ։ Ուրիշ ոչինչ ։ Արդյոք ՞ գործերն այդքան վատ են և արդյոք ՞ քննիչ հանձնաժողովը կհայտարարի տեղի ունեցած լուրջ հանցագործությունների մասին ։ Երևի նկատեցիք , որ Սերժ Սարգսյանը գտնվում էր ոչ ադեկվատ վիճակում ։ Երկար տարիների պաշտպանության նախարարն ու մյուս ուժային կառույցների ղեկավարը , տասը տարվա Գերագույն Գլխավոր Հրամանատարը , այդպես էլ չկարողացավ ճիշտ արտաբերել իսկանդեր բառը ։ ԵՎ ոչ միայն իսկանդերը ։


Ուշադրություն դարձրեք նրա խոսքերին ՝ Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ հարձակում , շփման գծի ողջ երկայնքով ՝ ավելի քան 200 կմ ։ Իսկանդյարը այն զենքը չէ , որ մենք պետք է օգտագործեինք այդ օրերին , դա նույնն է , որ թնդանոթից կրակես ճնճղուկի վրա ։ Իսկանդյարը պետք է օգտագործել ԼԱՅՆԱԾԱՎԱԼ պատերազմի ժամանակ ։ Եթե պատերազմը պետք է ավարտվեր չորս օրյա ժամկետում , ապա իսկանդյարի օգտագործումը այն կդարձներ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ պատերազմ ։ Եթե կա համապատասխան թարգմանիչ , խնդրում եմ թող թարգմանի ։ Այստեղ Սերժ Սարգսյանը կատարեց ճակատագրական սխալ ։ Ուշադրություն դարձրեք , ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԵՐ ՉՈՐՍ ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ , արտահայտությանը ։ Պարոն Սարգսյան , ձեզ որտեղից էր հայտնի , որ պատերազմը լինելու է քառօրյա , այն դեպքում , երբ թշնամին հարձակվում էր ամբողջ շփման գծի երկայնքով և օգտագործում էր հնարավոր բոլոր զինատեսակները ։








Քոչարյանի զոհերը

Հենց այս արտահայտությունն ինքը հուշում է , որ մեր հետախուզությունից առաջ , ինքն է տեղեկացված եղել և իր հետ են համաձայնեցրած եղել պատերազմի հավանական բոլոր սցենարները , բացի մեկից , ճակատագրական մեկից , այն , որ հայ զինվորը , անզեն ու սոված փորով կկռվի ու կհաղթի ոչ միայն մինչև ատամները զինված թշնամուն , այլև սեփական երկրի շախմատ խաղացող Գերագույն Գլխավոր Հրամանատարին ։ Այո , ոչ ոք չի վիճարկում հայկական կողմի հաղթանակը , սակայն այդ հաղթանակը կռեց միայն ու միայն հայ զինվորը ՝ թէ արտաքին և թէ ներքին թշնամիների դեմ ։


Տիգրան Սիմոնյան



Сообщение Մեղшդրյալի , դшտավճռից առաջ , վերջին խոսքի իրավունքը․․․ Տիգրան Սիմոնյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->