>

Երբ Աստված ստեղծում էր կնոջը, նրա մոտ մտավ հրեշտակը և հարցրեց.

-Ինչո՞ւ ես այդքան շատ ժամանակ կորցնում նրա վրա։

Աստված պատասխանեց.

-Նկատի ունեցիր այն բոլոր առանձնահատկությունները, որոնք ես պետք է պահպանեմ, որպեսզի ստեղծեմ նրան։ Նա պետք է լինի հեշտ լվացվող, բայց ոչ պլաստիկից, ունենա 200—ից ավելի շարժական մասեր, բայց միաժամանակ հեզաճկուն շարժվի։ Պետք է բուժի իրեն, երբ հիվանդ է, օրը 18 ժամ աշխատի, ունենա ընդամենը երկու ձեռք, բայց կարողանա գրկել միանգամից մի քանի երեխաների և կարողանա գրկել այնպես, որպեսզի անցնի յուրաքանչյուր ցավ՝ լինի դա վնասված ծունկ, թե հոգի։




Քոչարյանի զոհերը

Հրեշտակը տպավորված էր.

-Իսկ դա ստանդա՞րտ մոդել է։ Չէ՞ որ անհնար է։ Չափազանց շատ աշխատանք է մեկ օրվա համար։ Թող մի մասը ապագային։





-Ոչ,— ասաց Աստված,— ես կավարտեմ այն այսօր, և նա կլինի իմ սիրելին։

Հրեշտակն ավելի մոտ եկավ և դիպավ կնոջը.

-Տեր իմ, բայց նա այնքա՜ն փափուկ է։

-Այո, նա փափուկ է, բայց ես նրան նաև շատ ուժեղ եմ ստեղծել։ Դու չես էլ կարող անգամ պատկերացնել, թե ինչեր կարող է հաղթահարել։ Շատ նուրբ տեսք ունի, բայց նրա մեջ հզոր ուժ կա։

-Իսկ մտածել կարո՞ղ է,— հարցրեց հրեշտակը։

Աստված պատասխանեց.


-Նա կարող է ոչ միայն մտածել, այլև համոզել։

Հրեշտակը դիպավ կնոջ այտին.

-Աստված, կարծես թե նա խոտանված է ստացվել։ Հոսում է։

-Ոչ, նա խոտանված չէ,— ուղղեց հրեշտակին Աստված,— արցունքներ են հոսում։


-Ինչի՞ համար են դրանք,— հարցրեց հրեշտակը։

-Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա սերը, նրա միայնությունը, նրա տանջանքները և նրա հպարտությունը։

Հրեշտակն իսկապես տպավորված էր.

-Աստված, Դու հանճար ես։ Դու ամեն ինչի մասին մտածել ես։ Կինն իրականում ապշեցուցիչ արարած է։

-Օ՜, այո,— ասաց Աստված։— Նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն։ Կարող է ծիծաղել, երբ լաց լինելու ցանկություն ունի։ Կարող է ժպտալ, երբ վախենում է։ Կօգնի ուրիշին, երբ իրեն է օգնություն հարկավոր։ Նրա միայն մեկ հայացքը ընդունակ է անել այն, ինչը տղամարդու ուժերից վեր է։

Հրեշտակը չէր կարողանում բառ արտասանել և հիացած էր մնացել։ Հետո Աստված հոգոց հանեց.

-Բայց նրա մեջ կա մի բան, որն ընդհանրապես այն չէ։ Մեկ թերություն, որը եթե չուղղի, ապա այն կարող է փչացնել նրա կյանքը։

-Իսկ ո՞րն է դա։

-Նա չգիտի իր գինը… Բայց նա այնքան արժանի է հարգանքի: Հատկապես տղամարդկանց կողմից, քանի որ կինն այդքան բան է անում նրանց համար․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Աստծո զարմանահրաշ ստեղծագործությունը։ Իմաստուն առակ կնոջ արարման մասին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->