Երգչուհի Արմինկան օգոստոսի 22-ին նշել է ծննդյան օրը։
Վերջին տարիներին ԱՄՆ-ում ապրող երգչուհին 47 տարեկան է դարձել, որն, ինչպես ինքն է նշել, իրեն չի վախեցնում ու չի ամաչեցնում։
Քոչարյանի զոհերը
Երգչուհին ծննդյան օրվա առիթով տոն է կազմակերպել, որին մասնակցել են հարազատներն ու ընկերները։
Instagram-ում հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ միջոցառմանը մասնակցել են նաեւ երգչուհիներ Էմմին ու Շպռոտը։
Արմինկան օրվա համար ամբողջությամբ սպիտակ հագուստ էր ընտրել՝ տոպ, լայնեզր տաբատ։
«Սիրում եմ բոլորիդ»,- հրապարակված լուսանկարերն ու տեսանյութն այսպես է մակագրել երգչուհին։
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն