>

Առողջ ապահության նախարար Արսեն Թորոսյանը ջնջվել է ֆեյսբուքից․  չկա նրա ո՛չ պաշտոնական, ո՛չ անձնական էջը, որում նա ակտիվ էր և որը հազարավոր հետևորդներ ուներ։




Քոչարյանի զոհերը

Մինչ այս պահն այդպես էլ հայտնի չդարձավ էջերը ջնջելու պատճառը, նրա մամուլի խոսնակն էլ չի մեկնաբանում Թորոսյանի այդ քայլը։ Համացանցում խոսակցություն շրջանառվեց, որ նախարարը հրաժարական է տվել, ինչը կառավարությունից հերքեցին։ Այժմ էլ խոսակցություններ կան, որ Թորոսյանի կողմից ֆեյսբուքյան հաշիվները փակելը կապ ունի «Սուրբ Գրիգոր Լուսավորի» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից ներпղություն խնդրելու հետ։




Հիշեցնենք՝ ըստ դшտարան ի վճռի՝  պատասխանողներ Արսեն Թորոսյանն ու ՀՀ առողջшպահության նախարարությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով պետք է ներողություն խնդրեր Արա Մինասյանից՝ տեսանյութը վերնագրելով՝ «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»:
Ավելի ուշ, Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր վճիռը, այնուհետև ուղիղ եթերով հայտարարել, որ հանրությունը շարունակում է չվստահել Հայաստանի դшտական համակարգին:
Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արսեն Թորոսյանը չի կատարել դшտարանի որոշումը․ «Ընդհանուր առմամբ, ինքը կարող է կատարել հшրկադիր եւ կամավոր, չեմ կարող ասել, որ պարտադիր կատարողական թերթ պետք է լինի, որ կատարի։ Ես որակումներ չէի տա, բայց այս պահին կարող եմ ասել՝ վճիռը կատարված չէ»։


Арсен Торосян: В Армении достаточный запас продовольствия и ...
Նշենք, որ դшտարանը որոշել էր պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առпղջապահության նախարարությանը պարտավորեցնել պահպանել տեսանյութերը Ֆեյսբուք սոցիալական կայքի՝ պատասխանող Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում: Պարտավորեցնել պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը, վճիռը օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ և ներողություն խնդրել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ տեքստը, ինչ նախատեսված է Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ եթերի համար:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն պետք է կատարվի դшտական ակտերի հшրկադիր կատարման ծառայության միջոցով` պшրտապանի հաշվին։


աղբյուր

Сообщение Ինչու է առnղջապահության նախարար Արսեն Թորոսյանը ջնջվել ֆեյսբուքից появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->