>

Այսօր անկրկնելի երգիչ ու կոմպոզիտոր Հայկոյի ծննդյան օրն է․ նա տոնում է քառասունյոթամյակը։ Հայկ Հակոբյանը ծնվել է 1973ի օգոստոս քսանհինգին՝ Երևանում։ Սովորել է նախ համար հարյուր յոթանասուն, ապա համար երեսուներկու միջն․ դպրոցներում։ 1987ին ավարտել է երևանյան Տ․ Չուխաջյանի անվ․ երաժշտ․ դպրոցը՝ ընդունվելով Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտ․ ուսումնարան։ 1999ին ավարտել է երևանյան կոնսերվատորիան՝ Կոմիտասի անվ․։




Քոչարյանի զոհերը

1996ին մոսկովյան փառատոնի հաղթող է դարձել, 1997ին՝ նյույորքյան «Big Apple» փառատոնում է առաջին տեղն զբաղեցրել։ 1998ին,1999ին, 2002ին, 2003ին և 2006ին հայաստանյան լավագույն երգիչ է ճանաչվել, 2003ին նրա տեսասկավառակը լավագույնն է ճանաչվել։






Հյուրախաղերով եղել է տարբեր երկրներում։ Առաջին անգամ ԱՄՆ-ում մենահամերգ է տվել 2003ին՝ լոսանջելեսյան հրաշալի բեմում։ 2006ին արժանացել է հայաստանյան վաստակավորի կոչման, իսկ 2007ին մեր երկիրը ներկայացրել է եվրատեսիլյան բեմում՝ ութերորդ տեղն զբաղեցնելով։



Որպես կոմպոզիտոր՝ գրում է հանրահայտ ֆիլմերի սաունդթրեքեր և երգերի երաժշտություն։ 2007ին, 2010ին, 2011ին ճանաչվել է հայաստանյան լավագույն կոմպոզիտոր։ 2011ին ճանաչվել է նաև տասնամյակի երգիչ։

Сообщение Այսօր Հայկոյի ծննդյան օրն է появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->