>

Մ. Գրիգորյանը հադրութցի էր՝ Տումի գյուղից: Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում ուսանելուց հետո նա բռնում է զինվորականի ուղին՝ հայրենասիրության կենդանի օրինակ դառնալով:




Քոչարյանի զոհերը

Մ. Գրիգորյանն ընդամենը երեսուն տարեկան էր: Նա երկու դստրիկի հայր էր, հոգատար ամուսին ու խիստ սպա, ով չէր ընդունում, որ զինծառայության մեջ կարող են լինել արտոնյալ կամ հովանավորյալ զինվորներ:




Նրա անձնվիրաբար ծառայությունը նույն անձնվիրական վախճանն է ունենում Ջրակնի դիրքերում ապրիլերկուսյան լուսադեմին: Մաքսիմ Գրիգորյանի պատմությունը շատ դրամատիկ է ու հերոսական:


Ապրիլիմեկյան կեսօրին լեյտենանտը Ստոփանակերտում զինվորական ժողովի է մասնակցած լինում: Առողջական վատ վիճակում գտնվելով՝ այցելում է քաղաքում ապրող քրոջը՝ Նունեին, այնտեղ ջերմիջեցնող դեղեր է ընդունում, ապա վերադառնում ծառայության:


Ապրիլերկուսյան կեսգիշերին դեռ տաքության մեջ գտնվող լեյտենանտն առանց վարանելու մի քանի սպայի հետ նստում է մեքենան ու գնում դիրքեր՝ իմանալով իրավիճակի լրջությունը:

Հենց այնտեղ էլ լուսադեմին հերոսաբար կնքում է իր մահկանացուն:

Сообщение Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի ծննդյան օրն է появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->