>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում գնտվող Ծովինար ջրամբարի մոտից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի, ով գիտակցության չգալով՝ մահացել է:




Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը:




Ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:


Ոստիկանները պարզել են, որ երեխանն Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 10-ամյա Կարինե Հ.-ն էր:

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայրը եկել է Ծովինար ջրամբար ձուկ որսալու և իր հետ է բերել երեխային, մի պահ աղջիկը անհայտացել է հոր տեսադաշտից և հայրը փնտրելով նրան, գտել է ջրում ու ինքնուրույն դուրս բերել, որից հետո ահազանգել է շտապօգնություն:

Ժամանած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց, ցավոք, ճանապարհին մահացել է:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->