>

Հոկտեմբերի 27-ին՝ ոճրագործությունից հետո, Նաիրի Հունանյանը բարձրաձայնում էր իր պայմանները՝ ասելով. «Քոչարյան Ռոբերտը թող գա, նախագահը, էս ազգի ճակատագիրը որոշենք։

Գալիս ա ստեղ, ոչ մեկ իրա անձին վտանգ չի սպառնում, գա ստեղ, միասնաբար որոշենք երկրի ապագան։ Կամ թեկուզ թող սկզբից Ալիկը գա»։




Քոչարյանի զոհերը


Դեպքի մասին խոսելով՝ այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Մի բան է, որ պարզվի, սա այլ պետությունների հետախուզական հատուկ ծառայությունների գործն էր.




իհարկե, պատասխանատվությունը պետք է կրի մեր անվտանգության նախարարությունը, որը պետք է կանխեր, իր գործիքներով պետք է իրազեկ լիներ նման հնարավոր քայլերի վերաբերյալ։

Եթե պարզվի, որ դա Հայաստանում ձևավորված ինչ-որ կազմակերպված ուժ էր, ապա և՛ ազգային անվանգությունը, և՛ ներքին գործերը պետք է պատասխանատվություն կրեն։


Եթե պարզվի, որ սա ընդամենը մի խումբ մարդիկ են՝ իրար հետ կապված ընտանեկան կապերով, մանկական ընկերությամբ, որոնց հրահրել է ինչ-որ մեկը, ուրեմն սա մեկ ուրիշ իրավիճակ է։

Կարելի է ամեն ինչին կասկածով նայել։ Ես էլ ունեմ մի շարք հարցերի վերաբերյալ իմ կասկածները, բայց կան փաստեր. ահաբեկչությունը կոնկրետ կատարող անձինք ձերբակալված են, և կա մի շրջանակ,


որոնք մասնակցել են, օգնել են, և չբացահայտել այս գործն ուղղակի հնարավոր չէ, ուղղակի ես չեմ տեսնում, թե ինչպես չպետք է բացահայտվի այդ գործը, քանի որ մարդիկ ձերբակալված են, քանի որ ապացույցները կան, ամեն ինչ բաց էր արված», – ասված էր Ռոբերտ Քոչարյանի խոսքում․․․

Դատավարությունն ավարտվեց 2003 թվականին. այն տևեց մոտ չորս տարի, սակայն այդպես էլ շատերի կողմից հնչեցված հարցերը պատասխաններ չստացան:

Վեցհոգանոց հանցախումբն ահաբեկչությունից հետո հանձնվել էր իրավապահ մարմիններին և հետագայում դատապարտվել ազատազրկման․․․

Աղբյուր՝ Newstime.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->