>

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական Բաքուն կրկին կոպտորեն խախտում է միջազգային այն նորմերը, սահմանված կարգերը, որոնք վերաբերվում են գերիներին և ռազմագերիներին։

Ադրբեջանի իշխանությունը տեսանյութ է տարածել, որտեղ հայ սպան պատմում է գերի ընկնելու պատճառները։




Քոչարյանի զոհերը




Ակնհայտ է, որ հայերեն տեքստը, որը կարդում է Գուրգեն Ալավերդյանը, գրված չէ սպայի կողմից, և չի արտահայտում նրա դիրքորոշումը։ Չեմ ցանկանում դետալների մեջ խորանալ, որպեսզի ակամայից չվնասեմ նրա անվտանգությունը։


Գերիին, ռազմագերիին մեղադրանք առաջադրելուց հետո, նկարահանել և այն տարածելը ևս դիտարկվում է իրավունքի կոպիտ խախտում։ Գուրգեն Ալավերդյանը հենց տեսանյութում էլ ակնհայտ ենթարկվում է հոգեբանական ճնշման, քանի որ,


լինելով հայկական բանակի սպա, նստեցրել են Ադրբեջանի պետական դրոշի կողքին։ Իրավունքների խախտման բազմաթիվ դրվագներով այս տեսանյութը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բացակայությունը»։

Պաշտոնական Բաքուն կրկին կոպտորեն խախտում է միջազգային այն նորմերը, սահմանված կարգերը, որոնք վերաբերվում են գերիներին և ռազմագերիներին։Ադրբեջանի իշխանությունը տեսանյութ է տարածել, որտեղ հայ սպան պատմում է գերի ընկնելու պատճառները։Ակնհայտ է, որ հայերեն տեքստը , որը կարդում է Գուրգեն Ալավերդյանը , գրված չէ սպայի կողմից, և չի արտահայտում նրա դիրքորոշումը։ Չեմ ցանկանում դետալների մեջ խորանալ, որպեսզի ակամայից չվնասեմ նրա անվտանգությունը։ Գերիին, ռազմագերիին մեղադրանք առաջադրելուց հետո, նկարահանել և այն տարածելը ևս դիտարկվում է իրավունքի կոպիտ խախտում։ Գուրգեն Ալավերդյանը հենց տեսանյութում էլ ակնհայտ ենթարկվում է հոգեբանական ճնշման, քանի որ , լինելով հայակական բանակի սպա, նստեցրել են Ադրբեջանի պետական դրոշի կողքին։ Իրավունքների խախտման բազմաթիվ դրվագներով այս տեսանյութը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բացակայությունը։ Հ․Գ․ Խնդրում եմ , կարդացվող տեքստի շարահյուսության հետ կապված ոչ մի մեկնաբանություն չթողնել, որպեսզի ակամայից չվնասենք մեր սպային։

Сообщение Ադրբեջանցիները ստիպել են հայ սպային խոսել Հայաստանի դեմ. Տեսանյութ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->