>

Կանաչիներով և նուռով լցոնված սմբուկով ռուլետ․

Անհրաժեշտ է․

  • 2 սմբուկ,
  • համեմի փունջ,
  • 1 մեխակ սխտոր,
  • 0,5 նուռ,
  • 1 չիլի պղպեղ,
  • 1 կիտրոն,
  • 200 գ ընկույզ,
  • աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի,
  • 4 ճ․գ, արևածաղկի ձեթ։

Պատրաստումը․




Քոչարյանի զոհերը

Կտրտված սմբուկները տապակեք բուսական յուղով: Պատրաստեք միջուկը. Տապակած (ըստ ցանկության) ընկույզը մանր կտրատեք, խառնեք նռան հատիկների, կիտրոնի հյութի, նուրբ թակած պղպեղի և սխտորի, աղի և մի քանի ճաշի գդալ ձեթի հետ: Ձևավորեք ռուլետները պնդուկի միջուկով և թողեք սառչի:





Սմբուկով ռուլետներ մոցարելլայով և լոլիկով․

Անհրաժեշտ է․

  • 1 սմբուկ,
  • 120 գ մոցարելլա,
  • 1 լոլիկ,
  • Ռեհան 1 ճյուղ,
  • 2 ճ․գ․ արևածաղկի ձեթ,
  • Աղ և պղպեղ `ըստ ճաշակի։

Պատրաստումը․

Տապակեք սմբուկի կտորները և դրանց մեջ փաթաթել մոցարելլայի և լոլիկի շերտերը։ Յուրաքանչյուրի մեջ դրեք ռեհանի տերև: Կարող եք մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում: Մոցարելլան մի փոքր կհալվի, և նախուտեստը կդառնա էլ ավելի համեղ:


Սմբուկով ռուլետ մոցարելլայի և պեստոյի սոուսով․

Անհրաժեշտ է․

  • 2 սմբուկ,
  • Աղ ըստ ճաշակի,
  • 2 ճ․գ․ արևածաղկի ձեթ տապակելու համար,
  • 150 գ մոցարելլա,
  • Պեստոյի սոուս ՝ ըստ ճաշակի։

Պատրաստումը․



Պեստոն իսկական գտածո է այս խորտիկի համար: Տապակած սմբուկի շերտերի վրա քսեք այս համեղ սոուսը, դրեք մոցարելլան և փաթաթեք։

Սմբուկով նախուտեստ մայոնեզով և պինդ պանրով․

Անհրաժեշտ է․

  • 1 ճյուղ սամիթ,
  • 1 ճյուղ մաղադանոս,
  • 1 մեխակ սխտոր,
  • 90 գ մայոնեզ,
  • 0,5 թեյի գդալ սև պղպեղ,
  • 2 սմբուկ,
  • 230 գ պանիր,
  • 115 գ ընկույզ,
  • 1 թ․գ․ խմելի- սունելի։

Պատրաստումը․

Ոչ միայն մոցարելլան, այլև փափուկ պանիրներն են լավ համադրվում այս համեղ ուտեստի հետ: Պանիրն անցկացրեք քերիչով, խառնեք ընկույզի փշրանքների, նուրբ կտրատված կանաչեղենի, մանրացված սխտորի, խմելի-սունելիի, մայոնեզի և պղպեղի հետ: Ձևավորեք սմբուկով ռուլետը և պատրաստեք ջեռոցում 5-10 րոպե 180 աստիճանով, որպեսզի պանիրը մի փոքր հալվի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Սմբուկով անչափ համեղ ռուլետի բաղադրատոմսեր, որոնք կզարդարեն Ձեր տոնական սեղանը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->