>

Դուք ինձնից քաղաքական գնահատական եք ուզում. ապրիլյան գործողությունները ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է:




Քոչարյանի զոհերը

Հարցին, թե դա բավարա՞ր է պնդելու համար, որ չենք հաղթել, նա արձագանքեց. «Ես չեմ պնդողը, ոչ էլ պնդում եմ, որ հաղթել ենք: Որպես պաշտպանության նախարար ես հաղթելու կողմնակիցն եմ»:





Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին, նա ասաց.


«Հանձնաժողովը հանգամանքները պարզելու մեծ աշխատանք է կատարել, երբ կլինի հանձնաժողովի զեկույց, այդ ժամանակ հարցեր տվեք: ՊՆ-ն շատ մանրամասն վերլուծություն է արել, շատ հարցերի պատասխաններ տվել է:

Ընդ որում եղել է շատ մեծ ինքնաքննադատություն: Ես կարծում եմ, որ շատ տարբերություն չի լինելու: Ուղղակի մեր ինքնաքննադատությունը որոշակի առումով կարող է հրապարակային դառնալ, որոշակի առումով՝ ոչ»:



Հարցին, թե արդյոք կորցրած դիրքերը ռազմական ու ռազմավարական նշանակություն են ունեցել, նախարարն ասաց. «Բոլոր դիրքերն են ընդհանրապես ռազմական նշանակության: Դիրքերը լուծում են մարտավարական խնդիր, որովհետեւ այդ դիրքերը մեկ վաշտի, մեկ դասակի դիրքեր են»:

Сообщение Ապրիլյան գործողությունները ավարտվել են որոշ տարածքային կորուստներով․ ՊՆ Դավիթ Տոնոյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->