>

Կարող է թվալ, թե մի շարք ժողովրդական միջոցների արդյունավետությունը ստուգված է տարիներով: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ իրականում դրանց մի մասը կարող է իսկապես վտանգավոր լինել առողջության համար:


Կարագը՝ այրվածքների դեմ: Շատերն են լսել, որ այրվածքների դեպքում հարկավոր է կարագ օգտագործել: Ոչ մի դեպքում հարկավոր չէ նման բան անել: Այրվածքի դեպքում նախ հարկավոր է սառեցնել այն: Եթե վնասված հատվածին կարագ քսեք, ջերմաստիճանն ավելի կբարձրանա, հյուսվածքներն ավելի շատ կվնասվեն:








Քոչարյանի զոհերը

Քթից արյունահոսության դեպքում գլուխը հետ տանել: Այդ դեպքում արյունը կհասնի կերակրափող կամ ստամոքս: Դա կարող է հանգեցնել սրտխառնոցի և փսխման, ինչը բացարձակապես ցանկալի չէ այդ իրավիճակում: Այս խնդրի դեպքում հարկավոր է քթարմատին սառը թրջոց դնել: Եթե արյունահոսությունը երկար ժամանակ չի դադարում, հաճախ է անհանգստացնում ձեզ, դիմեք մասնագիտական օգնության:

Յոդ և ադամանդե կանաչ՝ «зеленка» ցանկացած դեպքում: Յոդ և ադամանդե կանաչ կարելի է օգտագործել միայն փոքր քերծվածքների դեպքում: Մյուս դեպքերում յոդ կարելի է քսել միայն վնասված հատվածի շուրջը, և ոչ մի դեպքում՝ վնասնած հատվածին: Հակառակ դեպքում հյուսվածքները կարող են վնասվել, վնասվածքի ապաքինման ժամկետը նկատելիորեն կդանդաղի:


Ինհալացիա՝ հազի և հարբուխի դեպքում: Ժողովրդական բժշկության ևս մեկ մեթոդ՝ կատոֆիլով ինհալացիա: Այս դեպքում մեծ է շնչուղիների և աչքի լորձաթաղանթի այրվածքների հավանականությունը:



Սոդան՝ այրոցի դեմ: Շատերն են այն համոզմունքին, թե սոդան փրկություն է այրոցի դեպքում: Այո՛, սոդայի օգտագործումը կարող է անցկացնել այրոցը, սակայն կարող է նաև լուրջ բարդություններ առաջ բերել: Սոդայի օգտագործումից հետո թթվի մակարդակը նվազում է, բայց որոշ ժամանակ անց սկսում է ավելի մեծ քանակով արտադրվել, վնասում ստամոքսի պատերը, բորբոքում առաջացնում: Սա նյութափոխանակության համակարգի հիվանդությունների հանգեցող ճշմարիտ ճանապարհ է:

Сообщение Բուժման 5 եղանակ «տատիկի» բաղադրատոմսով, որոնք իրականում վտանգավոր են առողջության համար появились сначала на Кухарим вместе.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->