>

1. Փող ունենալը այդքան լավ չէ, որքան վատ է փող չունենալը: 2. Ադամը առաջին հաջողակն է, որովհետև նա զոքանչ չի ունեցել:

3. Եթե խնդիրը կարելի է լուծել փողով, ապա դա խնդիր չէ, այլ ծախս: 4. Աստված մարդուն երկու ականջ է տվել և մեկ բերան, որպեսզի նա ավելի շատ լսի ու ավելի քիչ խոսա:

5. Թող աստված քեզ հեռու պահի վատ կանանցից, իսկ լավերից փրկվիր ինքդ: 6. Մտավ գինի՝ դուրս եկավ գաղտնիք:




Քոչարյանի զոհերը

7. Աստված չի կարող լինել ամենուրեք միաժամանակ, դրա համար էլ նա ստեղծել է մայրերին: 8. Մի եղիր քաղցր, թե չէ քեզ կուտեն: Դառն էլ մի եղիր, թե չէ քեզ կթքեն:





9. Վախեցիր դիմացիդ այծից, հետևիդ ձիուց ու հիմարից՝ բոլոր կողմերից: 10. Հյուրն ու ձուկը 3 օր հետո սկսում են հոտել:

11. Գիտելիքները շատ տեղ չեն զբաղեցնում: 12. Ավելի լավ է անմորուք հրեա, քան անհրեա մորուք: 13. Մարդը պետք է ապրի թեկուզ միայն հետաքրքրությունից դրդված:

14. Խուլը լսել է, թե ինչպես է լալը պատմել, որ կույրը տեսել է, ինչպես է կաղն արագ վազում: 15. Աստված պաշտպանում է աղքատներին: Համենայն դեպս թանկարժեք մեղքերից:


16. Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորն էլ ֆիլանտրոպ կլինեին: 17. Երբ ծեր օրիորդն ամուսնանում է, նա միանգամից դառնում է երիտասարդ կին:

18. Ծնողները երեխաներին խոսել են սովորեցնում, իսկ երեխաները ծնողների՝ լռել: 19. Հեռվից բոլոր մարդիկ էլ վատը չեն: 20. Գուցե ձվերն ավելի խելացի են քան հավերը, բայց դրանք ավելի շուտ են հոտում:



21. Տղամարդիկ ավելի շատ բան կանեին, եթե կանայք ավելի քիչ խոսային: 22. Լավ լռելն ավելի բարդ է, քան լավ խոսելը: 23. Վատ կինը անձրևից էլ վատ է. անձրևը քեզ տուն է քշում, իսկ վատ կինը՝ տնից է քշում:

24. Աշխարհը կկործանվի ոչ թե նրանից, որ շատ մարդ կա, այլ նրանից, որ շատ տմարդ կա: 25. Աստված իմ, օգնիր ինձ ոտքի կանգնել, որովհետև ընկնել ես ինքս կարող եմ:

26. Եթե կյանքը չի փոխվում դեպի լավը, ապա սպասիր և այն կփոխվի դեպի վատը: 27. Որքան էլ քաղցր լինի սերը, դրանից կոմպոտ չես սարքի:

28, Երբ անելու բան չի լինում, մեծագործությունների են լծվում: 29. Երկու չարիքից ընտրելիս, վատատեսն ընտրում է երկուսն էլ: 30. Բոլորը բողոքում են փողի պակասից, իսկ խելքի պակասից՝ ոչ ոք:

Сообщение Մի եղիր քաղցր, թե չէ քեզ կուտեն. դառն էլ մի եղիր, թե չէ քեզ կթքեն. հրեական 30 սրամիտ իմաստություններ, որ կարդալ է պետք появились сначала на Кухарим вместе.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->