>

Մոսկվայում մահացել է հայ հայտնի քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի կինը՝ Եթերին:


Հատկանշական է, որ նա հոոգին ավանդել է ամուսնու մահվան հաջորդ օրը: Գրեթե 100-ամյա քանդակագործը մահացել էր օգոստոսի 10-ին, իսկ նրա վրացուհի կինը՝ 11-ին: Նա քանդակագործի երկրորդ կինն էր:







Քոչարյանի զոհերը

Նիկոլայ Նիկողոսյանը ծնվել է 1918 թ. դեկտեմբերի 2-ին, Արմավիրի մարզի Շահրիար, այժմյան՝ Նալբանդյան գյուղում: 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը։ 1944 թվականից բնակվում և ստեղծագործում է Մոսկվայում:


Երևանում նա քանդակել է այնպիսի հայտնի արձաններ, ինչպիսիք են Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ավետիք Սիահակյանի հուշարձանները և այլն:


Աղբյուր՝ Mamul.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->