>

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 15-ից կմեկնարկի նոր ուսումնական տարին։ Երեխաները դպրոցում պետք է դիմակ կրեն։ Սակայն ծնողներից շատերին անհանգստացնում է դպրոցներում դիմակների կրման հարցը։ Դպրոցներում դիմակների կրման վերահսկողությունը դրված է կրթության ոլորտի տեսչական մարմնի վրա։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Տեսչական մարմինը այցելություններ կկատարի դպրոցներ, կհետևի՝որքանով է պահպանվում, ընդ որում՝ մենք նախատեսել ենք, որ առաջին փուլում այս այցելություններն առավելապես պետք է կրեն աջակցող բնույթ։ Այսինքն՝ խնդիրն այստեղ որևէ մեկին տուգանելը կամ պատժելը չէ, եթե, իհարկե, դա պաշտոնատար անձի անգործության խնդիր չէ։ Բոլորս հասկանում ենք, որ գործ ունենք երեխաների հետ և երեխաները գտնվում են տարբեր իրավիճակներում։ Խոսքն առավելապես այն մասին է, որ հենց երեխաներին բացատրենք կանոնների պահմպանման կարևորությունը, ցույց տանք, թե ինչպիսի հետևանքներ կարող են լինել, եթե այդ կանոնները չպահվեն»,- նշեց Անդրեասյանը։




Քոչարյանի զոհերը

աղբյուր






Сообщение Եթե ծնողն ասի՝ իմ երեխան դիմակ չի կրելու, ահա թե պատժամիջոցներ կկիրառվեն. պարզաբանում է փոխնախարարը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.




Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->