>

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«12 օր է քնում ենք դրսում, 5 ամիս բարձրաձայնեցինք ժողովրդի 80%-ից ավել մարդկանց հուզող խնդիր, իշխանությունից չգտնվեց մեկ մարդ, ով կհարգեր ազնիվ պահանջը,




Քոչարյանի զոհերը

անգամ ընդդիմադիրները և արտախորհրդարանական ուժերը եկան, բայց իշխանությունից մեկը չբարեհաճեց։




Երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր իմ կառուցած իշխանությունը, ինձ այսպես կվերաբերվի։


Չեք պատկերացնի՝ ինչքան ցավ եմ ապրում, որ իմ ազնիվ պայքարները, իմ նվիրվածությունն այսօր այսպիսի վերաբերմունքի է արժանանում, այս մարդկանց ես ինչքան էի նվիրված, հավատում էի, որ այս տառապած ժողովրդին կօգնեն, բայց նույնիսկ այսօր լսելու ցանկություն չունեն։

Այսօր մենք կրկին քնում ենք դրսում և վարչապետին սպասում ենք, թող գա և քննարկենք ժողովրդին մեկ տարի վարկային արձակուրդ տալու հարցը։


Եթե վարչապետը չգա, մի օր էլ իրեն կստիպենք դուրս գալ կառավարությունից կամ իրենց տնից, որովհետև որոշողը ժողովուրդն է, այս խնդիրը հրատապ է, օրհասական և շատ կարևոր»։

Сообщение Այս խնդիրը հրատապ է, օրհասական և շատ կարևոր․ Մանուել Մանուկյանը դիմում է վարչապետին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->