>

Զուգարանում տհաճ հոտը  դժվար հաղթահարելի խնդիր է  և այդ խնդրի հետ բախվում են գրեթե բոլոր տներում: Առաջարկվում են բազմաթիվ  քիմիական միջոցներ,  որոնց շնորհիվ կարելի է արագ ազատվել  տհաճ հոտից, բայց գաղտնիք չէ, որ դրանք շատ վտանգավոր են առողջության համար:  Ստորև առաջարկվում է այլընտրանքային միջոց, որը կարելի է պատրաստել տնային պայմաններում:

Անհրաժեշտ է




Քոչարյանի զոհերը

1 և 1/3 բաժակ  սոդա





½ բաժակ կիտրոնաթթու

30 կաթիլ  նարդոսի եթերային յուղ


30 կաթիլ անանուխի  եթերային յուղ

30 կաթիլ  կիտրոնի եթերային յուղ



Պատրաստման եղանակը: Սոդան խառնել  կիտրոնաթթվի հետ, ավելացնել  եթերային յուղերը  և լավ խառնել բոլոր բաղադրիչները:  Ստացված զանգվածը հեղուկացիրի օգնությամբ թեթևակի  խոնավացնել, որպեսզի հնարավոր լինի պարկուճներ ստանալ:

Այդ պարկուճները տեղավորել  սառույցի համար նախատեսված կաղապարի մեջ և  թողնել մինչև լիովին չորանան:  Չորացած  պարկուճները  տեղադրել ապակե տարայի մեջ:  Միջոցը պատրաստ է օգտագործման համար:

Պարկուճները  գցել ջրի բաքի մեջ  և մի քանի րոպե անց ջուրը քաշել:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->