>

Օրգանիզմի թունազերծումը շատ կարևոր է, քանի որ այն օրգանիզմին մաքրվելու և տոքսինների դեմ պայքարելու հնարավորություն է տալիս։ Կան բազմաթիվ բույսեր, որոնք հիանալի միջոց են օրգանիզմը թունազերծելու համար։Այդ բույսերը կարելի է աճեցնել նաև տանը, որոնցից է օրինակ ալոեն։ Ալոեն նվազագույն խնամք է պահանջում, որը կարելի է պահել ննջարանում, քանի որ այն օգնում է ազատվել անքնությունից։

Այս բույսի գելը պարունակում է ավելի քան 240 սննդային և բժշկական միացություններ, ինչպիսիք են A, B1, B2, B3, B6, B12, C, E վիտամինները, ֆոլաթթուն, մագնեզիումը, մանգանը, սելենը, պղինձը, ցինկը, քրոմը, կալիումը, կալցիումը և երկաթը։




Քոչարյանի զոհերը

Ալոեի հաստ տերևները շատ հեշտությամբ կարելի է կիսել և դուրս բերել նրա հյութը։ Ներկայացնում ենք ալոեի օգտակար հատկությունները։




Ալոեի արտաքին կիրառման 9 օգուտները՝

1. Նվազեցնում է կնճիռները: 2. Բուժում է պզուկներն ու էկզեման: 3. Օգնում է խոցերի դեպքում: 4. Բուժում է վերքերը: 5. Թեթևացնում է արևայրուքը

6. Վերականգնում է մազերը և կարող է նվազեցնել ճաղատությունը: 7. Խոնավեցնում է մաշկը: 8. Նվազեցնում է մոծակի խայթոցի քորը: 9. Անցկացնում է քերծվածքները։


Ալոեի ներքին կիրառման 9 օգուտները՝

1. Կարգավորում է արյան շաքարը: 2. Ամրացնում է սիրտը: 3. Խթանում է միզուղիների առողջությունը: 4. Օգնում է մարսողությանը: 5. Օգնում է ստամոքսի խանգարումների դեպքում


6. Բարելավում է լնդերի առողջությունը: 7. Ամրացնում է իմունային համակարգը: 8. Օգնում է քաղցկեղով հիվանդությունների դեպքումԼ 9. Նվազեցնում է բորբոքումները։

Ինչպես պատրաստել թունազերծող հյութ՝ Անհրաժեշտ բաղադրիչները՝ Ալոեի 1 տերև, 1 նարինջ, 1 բաժակ ջուր։

Ալոեի տերևից քամել հյութը՝ մոտ 2 ճաշի գդալ, ավելացնել նարնջի հյութն ու ջուրը։ Որպեսզի բաղադրիչները լավ խառնվեն կարելի է հարել բլենդերով և խմել։

Զգուշացում՝ Օրական կարելի է օգտագործել ընդամենը 2 ճաշի գդալ ալոեի հյութ։ Այն խորհուրդ չի տրվում հղի կանանց և կերակրող մայրերին։ Եթե օգտագործում եք դեղամիջոցներ, ապա խորհրդակցեք բժշկի հետ։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->