>

Այս բաղադրատոմսով պատրաստվող կորեական գազարը  շատ արագ է պատրասվում և շատ համեղ է ստացվում:

Բաղադրիչներ` Գազար 1 կգ, Աղ 1 թեյի գդալ, Կարմիր պղպեղ աղացած՝  դանակի ծայրով, Բուսայուղ 0,5 բաժակ, Սխտոր 4 ատամիկ, Սոյայի սոուս 1 ճաշի գդալ, Կես կիտրոն




Քոչարյանի զոհերը

Պատրաստման եղանակը` Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել  մանր քերիչով կամ  հատուկ կորեական գազար պատրաստելու համար նախատեսված քերիչով:




Քերած գազարը լցնել  տարայի մեջ, թողնել 3-4 ժամ, որպեսզի հյութը ամբողջովին դուրս տա:

Այնուհետև  կենտրոնում փոսիկ անել ու  լցնել աղն ու պղպեղը: Չխառնել:


Թավայի մեջ տաքացնել բուսայուղը,  և լցնել փոսիկի մեջ: Չխառնել:

Ծածկել կափարիչով  և սպասել 10 րոպե, որից հետո  բացել կափարիչը և  խառնել:


Ավելացնել  սոյայի սոուսը, թարմ քամված կիտրոնի հյութը, մանրացված կամ ճզմած սխտորը և լավ  խառնել:

Ծածկել կափարիչով, սպասել ևս 10 -15 րոպե և մատուցել:

Сообщение Կորեական գազարի այս բաղադրատոմսը ես շատ երկար էի փնտրում. ամենահաջողված բաղադրատոմսը появились сначала на Кухарим вместе.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->