Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին . Ինչ է մաղթել նա Քոչարյանին — ingablog

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ


Քոչարյանին ծննդյան 66-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:


Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Ռոբերտ Սեդրակի,


Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար: Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի ամրապնդման գործում:


Ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Ռոբերտ Սեդրակի, քաջառողջություն, բարեկեցություն և ոգու ամրություն:
Հարգանքներով` Վլադիմիր Պուտին»:


Сообщение Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին . Ինչ է մաղթել նա Քոչարյանին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin