>

Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:


«Բոլորը, ովքեր կարող են օգտակար լինել գործի բացահայտմանը, պետք է ուրախ լինեն ներկայանալ քննչական ծառայություն և նյութեր տալ: Այս երկրում չկա մեկը, ով ավելի շատ է շահագրգռված «Մարտի 1»-ի գործի բացահայտմամբ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց Մանուկյանը:







Քոչարյանի զոհերը

Արամ Մանուկյանի խոսքով` իրենք 10 տարում հավաքել են այն բոլոր նյութերը, որոնք պատրաստ են տրամադրել արդարադատություն իրականացնող մարմնին:

«10 տարի մենք նյութեր ենք հավաքել, գրքեր հրատարակել, ֆիլմեր նկարահանել, դիմել ենք միջազգային եվրոպական բոլոր կառույցներին, կազմել ենք հնարավոր բոլոր հանցագործների ցուցակը: Մենք ունենք բոլոր ոստիկանների ցուցակը, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել, բոլոր դատախազների անունները, որոնք կեղծ մեղադրանքներ են ներկայացրել: Վերջին աշխատանքն արել ենք դեռևս «Մարտի 1-ի» տասնամյակը լրանալուց առաջ: Փաստաթղթերի ժողովածուի հրատարակումից անմիջապես հետո դրա օրինակներն ուղարկել ենք բոլոր շահագրգիռ կողմերին: Դա մի ամբողջ ժողովածու է, որը բավական է «Մարտի 1-ի» գործը բացահայտելու համար: Նյութն այնքան շատ է, որ ամբողջապես ապացուցում է «Մարտի 1»-ի ոճրագործության նախապես կազմակերպված և իրագործված լինելը»,- նշեց Արամ Մանուկյանը:


Նա լրագրողների հետ զրույցում նշեց նաև, որ «Մարտի 1»-ի գործով նախկինում մեղադրված անձինք, այսօր քննչական մարմնում ցուցմունք են տալիս տուժողի կարգավիճակով:


ՀԱԿ անդամի խոսքով` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է շարունակվի մնալ կալանավորումը:

Աղբյուր՝ 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->