>

Կրքոտ իսպանուհի Պենելոպե Կրուսն արդեն 43 տարեկան է, ինչին դժվար է հավատալ, քանի որ գեղեցկուհի դերասանուհին շատ ավելի երիտասարդ տեսք ունի: Icanworkout.me կայքը ներկայացրել է դերասանուհու գեղեցկության ու երիտասարդության գաղտնիքները:

1. Ճիշտ սննդակարգ




Քոչարյանի զոհերը

Պենելոպե Կրուսն իր սննդակարգից բացառել է գլյուտենը (սնձան): Գլյուտենի նկատմամբ ալերգիայի հետևանքով նա չի օգտագործում հացահատիկներ, գարի, ինչպես նաև աշորայից պատրաստված սննդամթերք: Վարսակ օգտագործելիս դերասանուհին նախապատվությունը տալիս է միայն օրգանականին:





Բացի այդ, Կրուսն աշխատում է հնարավորինս բացառել նաև շաքարն ու կաթը: Նրա սննդակարգը հարուստ է բանջարեղենով ու մրգերով, սպիտակուցներով հարուստ լոբազգիներով, չմշակված բրնձով, ընկույզներով ու սերմերով: Պենելոպեն օրական մի քանի լիտր ջուր է խմում, իսկ ալկոհոլ օգտագործում է շատ հազվադեպ և քիչ քանակությամբ: Բացի այդ, հոլիվուդյան աստղը վաղուց հրաժարվել է նաև ծխախոտից: Նրա խոսքով՝ նման վատ սովորությունից հրաժարվելը դրական ազդեցություն է ունեցել նրա մաշկի վիճակի վրա:

2.      Յոգա


Սլացիկ կազմվածքը պահպանելու համար Պենելոպեն զբաղվում է բիկրամ-յոգայով, որի ժամանակ, ի տարբերություն յոգայի մյուս տեսակների, պարապմունքներն անց են կացվում սենյակում, որտեղ օդի ջերմաստիճանը շատ բարձր է, ինչը նպաստում է վարժությունները կատարելիս քրտնարտադրության առատացմանը: 1.5 ժամ տևողությամբ նման պարապմունքը կօգնի հիանալի արդյունքի հասնել: Բացի այդ, յոգայի այս տեսակը կօգնի միշտ լինել ուժով ու էներգիայով լի:



3.      Հանգիստ

Անգամ ամենահագեցած աշխատանքային գրաֆիկի դեպքում հարկավոր է օրական գոնե կես ժամ հատկացնել հանգստին: Այդ ընթացքում կարելի է գիրք կարդալ, ֆիլմ դիտել, զբոսնել կամ այցելել մերսման սրահ:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->