Շնորհակալություն ծանոթիս բաղադրատոմսի համար: Այժմ ես հաճախ եմ պատրաստում այս կարկանդակը, քանի որ խմոր պատրաստելու կարիք չի լինում, իսկ արդյունքը վատը չէ: Կարկանդակը նուրբ է, համեղ և կշտացնող:
Ինչ մթերքներ են անհրաժեշտ.
- 1-2 հատ լավաշ,
- 400-500 գ ցանկացած տեասկի աղացած միս,
- Երկու ցուկկինի,
- Երկու գլուխ սոխ,
- Երկու պճեղ սխտոր,
- 4-5 ճ. գ. պաքսիմատ,
- Կանաչի՝ ըստ ճաշակի,
- Մեկ ձու,
- Աղ, պղպեղ` ըստ ճաշակի,
- Բուսայուղ (տապակելու համար):
Քոչարյանի զոհերը
Լցոնման համար․
- 100-150 մլ կաթ,
- 3 ձու,
- 30-50 գ պանիր,
- 250 մլ մածուն,
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի:
Անցնենք պատրաստման գործընթացին.
Անմիջապես պատրաստում եմ կարկանդակի լցոնը:
Քերում եմ սոխը և ավելացնում աղացած միսը: Ապա ձուն, աղը, պղպեղը և ավելացնում մանրացրած կանաչին: Լավ խառնում:
Աղացած միսը մի կողմ եմ դնում, որպեսզի հանգստանա, և պատրաստում եմ ցուկկինին: Ես դրանք կտրում եմ բարակ շերտերով և տապակում բուսական յուղով, մինչև թեթև ոսկե դարչնագույն դառնալը: Ամբողջությամբ չեմ տապակում:
Լավաշը բացում եմ սեղանի վրա և տապակած շերտերը կողք կողքի շարում, աղացած միսը տարածում եզրերին: Ամեն ինչ տեղավորվում եմ լավաշի մեկ թերթիկի վրա:
Գլորելով այն ամուր փաթաթում եմ և բաժանում հավասար կտորների:
Ձևամանը վերցնում եմ, յուղ քսում և կտորները տեղավորում նրա մեջ:
Այժմ պատրաստում եմ լցաշաղախը: Պարզապես բոլոր բաղադրիչները լցնում եմ մի ամանի մեջ, աղ, պղպեղ ցանում և խառնում, լցնում ռուլետների վրա:
Միացնում եմ ջեռոցը և տաքացնում մինչև 200°: Թխում եմ մոտ 35 րոպե:
Քերում եմ պանիրը և շաղ տալիս այն ջեռոցից հանելուց մոտ հինգ րոպե առաջ:
Բարի՜ ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն
Сообщение Արտասովոր և շատ համեղ կարկանդակ լավաշով։ Այն կդառնա Ձեր սիրելի ուտեստը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն