>

Բաղադրիչներ`




Քոչարյանի զոհերը

Նրբաբլիթի համար՝ ալյուր — 125 գր, կաթ — 350 մլ, ձու — 2 հատ, շաքարավազ — 30 գր, կակաո — 30 գր, բուսայուղ — 2 ճ/գդ




Ջնարակի համար՝ շոկոլադ սև — 100 գր, սերուցք 30-35% յուղայնությամբ — 80 մլ

Պրալինեի՝ պնդուկ — 50 գր, շաքարավազ — 75 գր

Պատրաստման եղանակ`


Ձվերը հարում ենք, ավելացնում կաթը, ալյուրը, կակաոն ու շաքարավազը: Զանգվածը լավ հարում ենք և թողնում ենք մի քանի ժամ, որ հանգստանա: Նրբաբլիթները շերեփով լցնում ենք նախօրոք տաքացրած, բուսայուղապատ տապակի մեջ և թողնում 50 վայրկյան, այնուհետև զգուշությամբ շրջում ենք և թողնում 30 վայրկյան:

Սերուցքը տաքացնում ենք, լցնում շոկոլադի վրա և ջոլորշու վրա հալեցնում: Թողնում ենք մի փոքր հովանա և քսում ենք նրբաբլիթներին:


Պատրաստում ենք պրալինեն: Պնդուկները 10 րոպեով տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը, հանում ենք, կեղևազրկում և մանրացնում:

Շաքարավազը լցնում ենք փոքր կաթսայի մեջ և մարմանդ կրակին անընդհատ խառնելով հալեցնում: Այնուհետև ավելացնում ենք պնդուկը և խառնում: Պրալինեն պարտաստ է:

Նրբաբլիթները զարդարում ենք շոկոլադով ու պրալինեով և մատուցում:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->