Վարունգը, ըստ այս բաղադրատոմսի, բավականին փխրուն է և ունի հաճելի կծու համ: Ի վերջո, դրա մեջ ավելացվում են մեխակ և ծովաբողկ:
2 լիտրանոց բանկայ համար Ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.
Քոչարյանի զոհերը
- Սոխ — 1 հատ,
- Սպիտակ մանանեխի սերմեր — 1 թ․գ․,
- Դափնու տերև — 1 հատ,
- Ծովաբողկի ոչ մեծ տերև:
1 լիտրի մարինադ պատրաստելու համար Ձեզ հարկավոր է.
- Ծովաբողկ տերևներ — ոչ մեծ,
- Սամիթ — 1 հատ,
- Սև պղպեղ — 6 հատ,
- Անուշահոտ պղպեղ — 5 հատ,
- Մեխակ — 2 հատ,
- Շաքարավազ — 100 գր,
- Աղ — 50 գր,
- Քացախ 9% — 100 մլ:
Պատրաստումը․
- Լվացեք վարունգները և կտրել պոչերը։
- Ստերիլացրեք բանկաները, որից հետո դրա ներքևի մասում դրեք մի ամբողջ սոխ, համեմունքներ, ապա դասավորեք վարունգները:
- Մարինադը պատրաստելու համար պահանջվող բաղադրիչները խառնեք ջրի հետ:
- Կարևոր է `վարունգներն անպայման ծածկեք ծովաբողկով, որպեսզի ջուրը քամելու դեպքում, բոլոր համեմունքները չթափվեն:
- Մարինադը լցրեք կաթսայի մեջ և եռացրեք, որից հետո այն լցրեք բանկաների մեջ և թողեք 10 րոպե:
- Դրեք կաթսայի մեջ, եռացրեք և լցրեք քացախ (հիշեք, որ յուրաքանչյուր 1 լիտրի համար 10 մլ քացախ):
- Որից հետո փակեք կափարիչները, շրջեք այն և փաթաթեք կտորով, մինչև այն ամբողջովին սառչի:
- Պահպանեք նկուղում: Բարի ախորժակ․․․
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն
Сообщение Ձմռան համար փխրուն և խրթխրթան թթու վարունգ պատրաստելու հրաշալի բաղադրատոմս, որը Ձեզ շատ կգոհացնի появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն