>

Կյանքին վտանգ սպառնացող նման թունավորում լինում է տեխնիկական ծագման` մեթիլ սպիրտի օգտագործման հետևանքով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Զուռնաչյանը` անդրադառնալով Արմավիրում տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով 11 մարդ է մահացել։




Քոչարյանի զոհերը

«Մեթիլ սպիրտն ունի ազդեցության բարձր վտանգ։ Երեկ «Արմավիրի» ԲԿ տեղափոխված երկրորդ դեպքից հետո արագ կողմնորոշվեցինք, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» է` անհայտ ծագման ոգելից խմիչքի օգտագործման հետևանքով։ Հիվանդներին տեղափոխեցինք երևանյան ԲԿ–ներ»,–ասաց Զուռնաչյանը։





Նրա խոսքով` այս պահին «Արմենիա» հանրապետական ԲԿ տեղափոխված երկու պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

ՀՀ Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանն էլ հայտնեց, որ մասսայական միջոցառում չի եղել, ուղղակի տարբեր խմբեր նույն մարդուց օղի են գնել։

Սննդի անվտանգության տեսչական մարմիննն իր հերթին դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ:


Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին:



Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ևս մեկ տուժած «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։

Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:

Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->