>

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իր ամառային, ընտանեկան հանգիստն է վայելում Հունաստանում:

Գեղեցկուհին Instagram-ի հմայիչ լուսանկարներն ու տեսանյութերը հաճախ համալրում է նորերով, ներկայացնում է երկրպագուներին իր առօրյան, դստեր ժամանցը, ամուսնու հետ սիրառատ ու ջերմ լուսանկարներ: Այս շարքին ավելացել է նաեւ ամառային հանգստի մասին պատմող ֆոտոշարքը:




Քոչարյանի զոհերը




Այս անգամ գեղեցկուհին իր միկրոբլոգում, նաեւ story բաժնում տեղադրել է լուսանկարներ կրկին ամառային հանգստից: Story բաժնում հրապարկաված լուսանկարում, որը հասանելի է ընդամենը 24 ժամ, նա ներկայացել է ուլտրակարճ զգեստով, որն էլ ավելի է ընդգծել Լուսինեի ոտքերի սլացիկությունը: Լուսանկարին կից Լուսինե Թովմասյանը որեւէ մեկնաբանություն չի թողել: Իսկ նույն բաժնում հրապարակած հերթական լուսանկարում գեղեցկուհին մեղմ համբուրում է ամուսնուն, իսկ լուսանկարին կից անգլերեն լեզվով գրել է. «Սերն օդում է»:


Ավելի վաղ գեղեցկուհին ընտանեկան հանգստից լուսանկարներ էր հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր քրոջ՝ Իրինա Թովմասյանի, ամուսնու՝ Արթուրի եւ Իրինայի ամուսնու հետ:


Լուսանկարներից մեկին կից գեղեցկուհին կատարել էր հետեւյալ գրառումը. «Մեր երկուսիս երազանքն էր դեռ մանկուց որ մեր ամուսինները լինեն ընկերներ»:

Աղբյուր՝ Style.news.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->