>

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Արարատի մարզի Այնթապ գյուղի «Վարդա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության մասին նյութով, որին կից կատարել է հետևյալ գրառումը.








Քոչարյանի զոհերը

«Այսպիսի ժամանցի վայրերը փորձանք են մեր երկրի համար ու համատարած անդաստիարակության ու բռնության աղբյուր…իսկ դուք ընկել եք խեղճ ու կրակ LGBT-ի հետևից….


թէ՞ ստրիպտիզում ու նարգիլնոցներում ձեր «լավ» ախպերներն են…հուսով եմ երկրի ղեկավարությունը ադեկվատ է ու հասկանում է, որը որից հետո է…իսկ եթե չէ, ուրեմն տառապում է պոպուլիզմով, որը երկար կյանք չունի…»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորագավթից Արտաշատ տանող ավտոճանապարհին երիտասարդի են դանակահարել:


Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն Արտաշատի խճուղում հայտնաբերել է Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանի դին՝ բռնության հետքերով, որովայնի աջ մասում կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած վնասվածքով: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Այնթապ գյուղի գիշերային ակումբի մոտ, որի դիմաց կայանած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում ոստիկաններն արյան հետքեր են հայտնաբերել:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->