>

Երեկ լուրեր էին տարածվել, թե «Դվին» ռեստորանում քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի դստեր հարսանիքի ժամանակ, պարետատունը դադարեցրել է 300 հոգանոց հարսանիքը։









Քոչարյանի զոհերը

Սակայն, հարսանիքին ներկա է եղել ոչ թե 300, այլ ընդամենը 40 հոգի, ինչը պարետատան որոշման խախտում չէ:


Զավեշտն այն է, որ պարետատունն ամեն գնով ցանկացել է խափանել հարսանիքը, և այդ մի քանի ժամվա ընթացքում տասնյակ անգամ ոստիկանները մտել են դահլիճ և ստուգումներ կատարել:

Ի դեպ, հարսանիքը մինչև վերջ կայացել է, քանի որ հարյուրավոր ոստիկանները չեն կարողացել խախտում հայտնաբերել և հիմք գտնել այն արգելելու:



Նշենք նաև, որ հարսանիքին իրենց երաժշտական կատարումներով են հանդես եկել երգիչներ Սարոն, Արամեն, Էրիկը, Արման Հովյհաննիսյանը, Թաթան, Մհեր Արմենիան և այլք։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->