>

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.1 հոդվածով սահմանվում են տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքները։ Այսպիսով․

1. Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 դրամի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:

2. Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը)` առաջացնում են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով` առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:

4. Եթե, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:Իրավաբան.net

Article 123.1 of the Code on Administrative Offenses establishes fines for violating the rules of light and sound on vehicles, including the installation of special equipment. Thus ․

  1. Installation of non-standard light or sound equipment on vehicles (except for the alarm system – loudspeakers in case of rallies or public events) or their use during traffic shall result in a fine of 10,000 AMD for non-standard light and sound signals. with the seizure of release equipment.
  1. Installation of red (or) blue flashing beacons or special sound signaling equipment on vehicles without proper authorization, as well as the use (simulation) of color charts for operational services vehicles, shall result in deprivation of the right to drive for 1 year. by confiscating the equipment for emitting flashing beacons and special sound signals.
  1. In case of detection of the violation provided for in part 1 of this Article, the authorized body (official) shall inform the person who committed the violation about the possibility of not being held administratively liable in case of elimination of the features of the violation. A person shall not be subject to administrative liability if, immediately after the notification, he / she starts to take immediate action to eliminate the features of the administrative offense. In that case, the authorized body (official) does not draw up a report on the administrative violation.

Сообщение ԶԳՈԻՇԱՑԵՔ. Վարորդները կարող եք տուգանվել, զրկվել մեքենա վարելու իրավունքից, եթե… — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->