>

Դիմահարդար Դիանա Տոնոյանը սիրելիի՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ նոր լուսանկար է հրապարակել։




Քոչարյանի զոհերը

Instagram-յան էջում հրապարակված կադրերում զույգը մեղմ գրկախառնված է։ Դիանան կրում է սեւ երանգի հանդերձանք, իսկ Բենը նույն երանգի վերնաշապիկ։





Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Բենոն ասել է նույն նկարից չգցեմ»։


Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դիանան պատմել էր նշանադրության օրվա ամենազավեշտալի, հուզիչ ու հիշարժան դրվագների, ինչպես նաեւ խոսել զգեստի ընտրության եւ իր կերպարի մասին:

«Մատանիների փոխանակման ժամանակ Բենը շատ գեղեցիկ խոսքերով առաջարկությունն արեց, եւ ես շատ հուզվեցի…

Նաեւ ինձ համար հիշարժան էր տորթը կտրելու պահը. Սարգիս Ավետիսյանի «Համբուրիր ինձ» երգի ժամանակ Բենն ինձ գրկեց ու մենք պտտվեցինք հրավառության ներքո, իսկ մեզ վրա շոմպայն էին լցնում:



Իրոք շատ հիշարժան ու գեղեցիկ էր ամեն ինչ»,-պատմել էր նա` հավելելով, որ կյանքը նշանադրությունից հետո շատ չի փոխվել.

«Կյանքումս շատ բան չի փոխվել, քանի որ Բենը միշտ է իմ հանդեպ ուշադիր եղել, ինչպես ասում են` բողոքելու տեղ չունեմ (ծիծաղում է)»:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->