>

Ես այստեղ եմ, մա՛մ, վերև նայիր․ Երեկ այցելեցի տղայիս մարտական դիրքը․․․ Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մոր գրառումը անհնար է կարդալ առանց հուզմունքի

Հարգելի՛ ընկերներ, երախտապարտ եմ, որ այս չորս տարիների ընթացքում եղաք իմ կողքին, շրջապատեցիք ինձ ձեր ջերմ հոգատարությամբ ու ներկայությամբ:




Քոչարյանի զոհերը




Երբ կորցրի որդուս, երբ կյանքիս լույսն ու հույսը մարեց, ես կարողացա պահպանել իմ գոյությունը լոկ այն ուժի շնորհիվ, որն ուղղված էր իմ միակ նպատակի իրականացմանը` տեսնել տղայիս սխրանքը իրապես արժևորված: Որդուս հետմ ահու շնորհվեց Արցախի հերոսի կոչում, որի առթիվ այսօր ինձ բոլորը շնորհավորում են: Իսկ ես շնորհավորում եմ ձեզ:

Հայ ազգը հպարտ է իր նոր հերոսով, ես` ջախջախված: Երեկ այցելեցի տղայիս մարտական դիրքը, որտեղ զո հվել է Արմենակն իր տղաների հետ:


Զգացողությունս այնպիսին էր, կարծես գնում եմ որդուս մոտ, պիտի տեսնեմ նրան այնտեղ կանգնած` իր սովորական հզոր ու մարտական կեցվածքով: Բայց ես գտա իմ Արմենակի հիշատակը հավերժացնող հուշեր միայն, որոնք ամեն քայլափոխին էին: Իմ կորստի ցավը այդպես էլ չամոքվեց գոնե մի կաթիլ: Իմ Արմենակն այլևս երբեք չի վերադառնալու տուն, իր հմայիչ ժպիտով չի ջերմացնելու կարոտից տառապող իմ հոգին…

Խաղաղություն Հայոց աշխարհին:


Թող էլ երբեք ոչ մի մայր չզգա այն ցավը, ինչ զգում ենք մենք’ որդեկորույս մայրերս…

Մա՛մ, մեդալներս պահիր ու հիշիր, որ մեր բոլոր տղերքը հերոս են…Ես այստեղ եմ, մա՛մ, վերև նայիր…կգամ։

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻ ՄԱՅՐ` ՀԱՄԵՍՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->