>

1in.am-ը գրում է՝

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արա Գաբրիելյանին ազատել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ Գաբրիելյանի նշանակմանը մենք անդրադարձել էինք հենց նշանակման օրը։ Գրել էինք, որ Գաբրիելյանը հարկային և մաքսային համակարգի հետ բացարձակ առնչություն չունի։ Փոխարենը ապօրինի ճանապարհով ԱՄՆ-ում հայտնվելուց հետո տեղի հայկական հեռուստաընկերություններում աշխատել է որպես մոնտաժող, ապա դատապարտվել  GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։ Դատապարտվելուց հետո Գաբրիելյանը Հայաստան էր վերադարձել 2015-ին և սկսել աշխատել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերությունում՝ որպես անվտանգության պետ։ Դրանից հետո աշխատել է կրկին Գագիկ Խաչատրյանին պատկանող բրոքերական մի կազմակերպությունում, որից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, նկատելով Գաբրիելյանի «պրոֆեսիոնալիզմը», նրան նշանակել է իր տեղակալ։ Գաբրիելյանի պրոֆեսիոնալիզմը, սակայն, ՊԵԿ համակարգում դրսևորվեց ընդամենը մեկ ամիս։




Վարչապետի այս խստապահանջությունը ՊԵԿ-ի նկատմամբ թերևս պետք է շարունակական բնույթ ունենա, քանի որ համակարգում շարունակում են աշխատել բազմաթիվ այլ խայտառակ կադրեր, որոնք նախկին իշխանությունների հովանավորյալներն են, հայտնի կոռուպցիոներներ, ովքեր այսօր էլ շարունակում են իրենց նախկին գործունեությունը։

Մասնավորապես, օրինակ՝ Գուգարքի բաժնում շարունակում է աշխատել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսա Սամվել Սանամյանի սանիկը՝ Ասատուր Սահակյանը, որին բոլորը որպես Արթուր Սահակյան են ճանաչում։ Նա էլ էր 2017-ին պատգամավորի թեկնածու ՀՀԿ ցուցակով, ակտիվ քարոզարշավ էր անում, 2006 թվականից ՀՀԿ անդամ է։ Հեղափոխությունից հետո Ասատուր-Արթուր Սահակյանը, սակայն, նշանակվեց մաքսանենգության վարչության պետի տեղակալ։ Միայն Ասատուր Սահակյանի դղյակը տեսնելը բավարար է՝ պատկերացում կազմելու համար, թե վարչության պետը ինչ մեխանիզմներով է աշխատում ՊԵԿ-ում։ Նա առ այսօր էլ ակտիվ շփումների մեջ է նախկին իշխանությունների հետ, նրանց հետ հանդիպումներում չի մոռանում կոստյումին ամրացնել ՀՀԿ «զնաչոկը»։ Ասատուր Սահակյանը երկար տարիներ եղել է Հայկազ Բաղմանյանի հովանավորյալը, իսկ ավելի կոնկրետ՝ Բաղմանյանի «փողեր ստացողը»։


Բայց, ինչպես ակնհայտ է դառնում ՊԵԿ կադրային քաղաքականությունից, նման նշանակումները օրինաչափություն են։ Օրինակ՝ վերջերս էլ ՊԵԿ Շիրակի տարածաշրջանային բաժնի ղեկավար է նշանակվել Ռոբերտ Գյոժգյանը։ Վերջինս սերտ կապերի մեջ է քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, ՊԵԿ նախկին նախագահի հովանավորյալն է, ով ունեցել է բոլոր արտոնությունները։ Գյոժգյանը այդ արտոնյալ վիճակն ու հանցաշխարհի հետ շփումները պահպանում է նաև հիմա։


Հ․Գ․ Ինչպես ավելու ուշ մեզ հայտնի դարձավ, օգոստոսի 10-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով  Ա․Սահակյանը ազատվել է աշխատանքից: Ստորև ներկայացնում ենք հրամանագիրը․

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->