>

Այսօր վաղ առավոտից տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ, մեկը մյուսին հերթ չտալով, հաղորդագրություն են տարածում Արցախի անկախության օրվա առթիվ: Օգտվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ազգերի ինքնորոշման իրավունքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց անկախ հանրապետություն։

Արցախի ժողովուրդը չընկրկեց ո՛չ դաժան պատերազմի, ո՛չ աղքատության ու տնտեսական երկարատև ճգնաժամի, ոչ էլ հակառակորդի՝ շարունակաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների ու զինադադարի խախտումների դեմ։ Ինչևէ, այս գաղջ մթնոլորտ ժամանակավոր է: Թավիշն ու պոպուլիզմը կանցնեն, իսկ Արցախը կմնա,որպես նորագույն պատմության հաղթական ամրոց,որպես հայկական երկրորդ անկախ պետություն: Ինչու եմ ընդգծում կանցնեն, քանզի ապշած եմ: Խայտառակություն է, երբ պետության ղեկավարն իր երկրին վերաբերող ամենակարևոր հարցի ամենակարևոր փաստական պահին կամ սխալ է տիրապետում, կամ միտումնավոր այն սխալ է ներկայացնում: Արցախը մշտապես եղել է և պետք է շարունակի մնալ մեր միասնության ու հաղթանակների խորհրդանիշը:

Ինչպես նշում է «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը . «Հայկական պետականության ձևավորումը սկսվեց հենց այս օրը, երբ Հայաստանի և համայն աշխարհի հայությունը բախվեց իր ինքնության և ինքնիշխանության համար իրական պայքար մղելու մարտահրավերին: Արցախյան հերոսամարտը պայքար չէր միայն տարածքի կամ հայկական բնակչության ինքնրոշման համար, այլ պայքար էր Հայ մարդու գոյության, իր պատմական հայրենիքում ապրելու և արարելու համար, իր ինքնատիպության ու ազգային ինքնության անխեղելի նկարագիրն ու հաստատված փաստն ամբողջ աշխարհին հերթական անգամ ապացուցելու համար:

Հայաստանի Հանրապետությունը ձևավորվեց, կայացավ ու զարգացավ Արցախի ինքնիշխանության և պատմական միավորման համար շատ ծանր պատերազմի, մաքաղման ու հաղթանակի պարադիգմայի մեջ, հետևաբար Արցախի ինքնիշխանությունն ու անկախությունը Հայկական ժամանակակից պետականության ամրության և կայունության առաջին և հիմնական գրավականն է»:

Այնպես, որ հենց նմանատիպ իրավիճակներում են երևում հայրենատեր գործիչներն, ովքեր գնահատում են հերոս հայորդիների անցած ու գնացած ճանապարհը, այլ ոչ թե՝ դա համարում են առ ոչինչ: Հայ ազգ սթափվիր, եկել է խելքով մտածելու ժամանակը: Արցախը կատարել է իր ընտրությունը և այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

From early this morning, various politicians and public figures, without queuing, spread a message on the occasion of Artsakh Independence Day. Using the right of nations to self-determination, one of the basic principles of international law, the Nagorno-Karabakh Republic in 1991 On September 2, an independent republic was declared.
The people of Artsakh did not retaliate against a brutal war, nor against poverty and a long economic crisis, nor against the enemy’s constant bellicose statements and ceasefire violations. Why, this lukewarm atmosphere is temporary. Velvet and populism will pass, and Artsakh will remain as a victorious fortress of modern history, as the second independent Armenian state. Why I emphasize will pass, because I am amazed. It is a disgrace when a head of state either misunderstands or deliberately misrepresents the most important factual issue of his country. Artsakh has always been, must remain the symbol of our unity and victories.

As the leader of “One Armenia” party Arthur Ghazinyan mentions. “The formation of the Armenian statehood began on this very day, when the Armenians of Armenia and the whole world faced the challenge of waging a real struggle for their identity and sovereignty. The Artsakh war was not only a struggle for the self-determination of the territory or the Armenian population, but also a struggle to create the existence of an Armenian, to live in his historical homeland, to prove once again to the whole world the inviolable description of his originality and national identity.

The Republic of Armenia was formed, developed and developed in the paradigm of Artsakh’s sovereignty, a very difficult war, struggle and victory for the historical unification, therefore Artsakh’s sovereignty and independence is the first և main և guarantee of the strength և stability of the modern Armenian statehood. ”
So, it is in such situations that patriotic figures are seen, who assess the way passed and gone by heroic Armenians, and not consider it to be nothing. Sober up, Armenian nation, the time has come to think wisely. Artsakh has made its choice; it will never be part of Azerbaijan again.
GREEN PRESS

Сообщение Արթուր Ղազինյանի դիպուկ և գրագետ խոսքը՝ Արցախի անկախության օրվա առթիվ — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin