>

Hraparak.am-ը գրում է.

Արմավիրի մարզում «ինքնաշեն»՝ տանը թորված օղին գնած 27 անձանցից 14-ը մահացել են։ Նրանցից 9-ը Արմավիր քաղաքի բնակիչներ են։ Դժբախտ պատահարի կամ, ավելի ճիշտ՝ կոլեկտիվ անփութության կամ գուցե կոռուպցիայի զոհ գնացած (թե ինչու կոռուպցիայի, կփորձենք հիմնավորել ստորև) փոքր քաղաքի 9 քաղաքացու մահը մեծ ողբերգություն է։ Ինչպես Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նկարագրեց՝ «սա մեր քաղաքի համար սարսափելի, նմանը չունեցող ողբերգություն է»։

Իրավապահները 14 մարդու մահվան պատճառ դարձած, այսպես կոչված՝ օղին վաճառած Աշոտ Հովսեփյանի տան մոտ պետական պահպանություն են դրել՝ վախենալով, որ մահացածների հարազատները վենդետա կիրականացնեն։ Տեղեկությունը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը՝ ասելով․ «Այս պահին պաշտպանության տակ է, որովհետև Դուք էլ եք լավ հասկանում, որ հնարավոր է մարդիկ լինեն․․․ չգիտեմ՝ ֆորսմաժորից ելնելով՝ գնան, հաշվեհարդար տեսնեն»։

Հայաստանում, փառք, Աստծո, նման թունավորումների դեպքեր չեն եղել, այս մեկն աննախադեպ էր։ Ըստ որում, սույն Աշոտ Հովսեփյանը նոր չէ, այլ տասը տարուց ավելի է՝ զբաղվում է օղու վաճառքով։ Հետևաբար, տասը տարվա մեջ ինչ-որ օղակներ և առաջին հերթին՝ ոստիկանությունը կարող էին իմանալ կամ հետաքրքրվել, վերահսկել։ Ի վերջո, մարդը, փաստացի, զբաղված է սննդի արտադրությամբ։ Եվ արդյունքում 14 մարդու է սպանել։ Ինչպես վկայում են արմավիրցիները՝ մի քանիսն էլ ծանր են, ու էլի մահեր են սպասվում։ Հիմա․ ինչն է պատճառը, որ որևէ պատկան մարմին Աշոտ Հովսեփյանի օղիով չի հետաքրքրվել (էլ չենք խոսում՝ չմուծված հարկեր) և այլն։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը «Հրապարակին» հայտնեց, որ թունավոր օղին ու այն վաճառողը ՍԱՊԾ տիրույթում չեն՝ իրենք չեն վերահսկում։ «Այդ օղին մարդն իր տանը վաճառել է, այն իրացման ցանցից չի վաճառվել»,-ասաց Անուշ Հարությունյանը՝ հավելելով, թե դա արդեն ոստիկանության գործառույթն է։ Այդպես է, թե ոչ, դժվարանում եմ դատել, բայց ոստիկանության մասով կարող ենք ասել՝ Հայաստանում մարդն իր տանը՝ ծաղկամանում «պլան» է աճեցնում, ոստիկանությունը տեղյակ է։ Հիմա կարո՞ղ էր տեղյակ չլինել, որ ինչ-որ քաղաքացի 10 տարուց ավելի օղի է թորում ու վաճառում։ Իհարկե, ոչ։ Ոստիկանությունում այս առնչությամբ մեկնաբանություն չունեին։

Հասարակայնության հետ կապերի վարչությունից խորհուրդ տվեցին՝ մանրամասների համար դիմել Քննչական։ Մանրամասների համար կդիմենք, բայց չէ՞ որ ոստիկանությունը պետք է վերահսկեր։ Պատասխանեցին․«Քննչական կոմիտեում հարուցած քրեական բոլոր հանգամանքները կպարզվեն«։ Նույն հարցը, որ մարդը 10 տարի շարունակ զբաղված է եղել սննդի արտադրությամբ, բա քաղաքապետարանը տեղյա՞կ չէր, ուղղեցինք նաև Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանին, որն ասաց․ «Չեմ կարող ասել, դա մեր իրավասությունների մեջ չէ։ Չեմ կարող մեկնաբանել»։ Ի դեպ, նա հաստատեց, որ մահացածներից երկուսը Արմավիրի քաղաքապետարանի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի վարորդն ու բանվորն են։

Լավ, Արմավիրի մարզպետարան. ի վերջո, գործում են սոցիալական ու առողջապահության վարչություններ, տասնյակ մարդիկ աշխատավարձ են ստանում։ Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանից էլ նմանատիպ պատասխան ստացանք․ «Մեր առողջապահության վարչությունը ֆունկցիոնալ իմաստով նման գործառույթ չունի»։ Լավ, կա՞ պետության մեջ մեկը, մի օղակ, որը վերահսկում է։ Կարեն Գրիգորյանն ասաց. «Զերծ կմնամ մեկնաբանությունից, քանի որ պետության մեջ ամեն մի կառույց պետք է իր ֆունկցիոնալ գործունեությամբ զբաղվի»։ Հենց այսպես էլ ապրում ենք, ոչ մեկի վերահսկողության ներքո չէ, բայց 14 մարդ է մահանում։

Hraparak.am writes.

In Armavir region, 14 out of 27 people who bought “homemade” vodka distilled at home died. 9 of them are residents of Armavir city. The death of 9 citizens of a small town who were the victims of an accident or, to be more precise, of collective negligence or perhaps corruption (why corruption, we will try to justify below) is a great tragedy. As Armavir Mayor Davit Khudatyan described, “this is a terrible tragedy for our city, unparalleled.” The law enforcers have put state protection near t

he house of Ashot Hovsepyan, who caused the death of 14 people, who sold vodka, fearing that the relatives of the dead will carry out a vendetta. The information was confirmed by the deputy governor of Armavir Karen Grigoryan in a conversation with “Hraparak”, saying ․ “He is under protection at the moment, because you also understand very well that there may be people ․․․ I do not know, due to force majeure, let them go and take revenge. “

In Armenia, thank God, there have been no cases of such poisonings, this one was unprecedented. By the way, this Ashot Hovsepyan is not new, but has been selling vodka for more than ten years. Then, in ten years, some circles, first of all, the police, could know or be interested, control. After all, man is, in fact, engaged in the production of food. As a result, he killed 14 people. As the people of Armavir testify, some of them are serious and more deaths are expected. Now ․ What is the reason that the relevant body was not interested in Ashot Hovsepyan vodka (not to mention unpaid taxes) և etc.

Сообщение Անսպասելի է Տեր Աստված. Արմավիրի մարզի 14 հոգու մահը…միայն իմանաք, թե ինչ է եղել իրականում — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->