>

«Պրիվե՛տ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցները «Քոչարյան՝ մարդասպան» կոչերով ներխուժեցին «Էրեբունի պլազա» և բարձրացան այն սրահ, որտեղ այսօր նախատեսված էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ վերականգնվել է վստահությունը, մենք չենք պատրաստվում մեր երկրում հանդուրժել որևէ անարդարություն, մարդասպաններին։ Հայաստանում անարդարությունը հեշտ չի անցնելու, պրիվե՛տ Ռոբին», — ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Դավիթ Պետրոսյանը։







Քոչարյանի զոհերը

Ցուցարարները հայտարարեցին, որ ասուլիսը տապալված է, և իրենք այլ գործողություն չունեն իրականացնելու։

Ռոբերտ Քոչարյանի մեքենան հեռացավ Էրեբունի պլազայից, որտեղ նախատեսված էր նրա մամուլի ասուլիսը:


Վերաքննիչ դատարանն անցած շաբաթավերջին դռնփակ նիստում երկու օր շարունակ քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն․ դրանցից մեկն առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջին էր վերաբերում, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն էր՝ կալանքը գրավով փոխարինելու մասին:


Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Հայաստանի երկրորդ նախագահն ազատության մեջ է։

Աղբյուր՝ Azatutyun.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->