>

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 79 VR 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կարբի գյուղի վարչական տարածքում՝ Կարբիի ձորում, ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 130 մետր բարձրությունից գահավիժել և հայտնվել «Ավանգարդ» հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի, որոնցից մեկը երեխա է, տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Ավանգարդ» հանգստի գոտում հանգստացող քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Մահացածներին և վիրավորներին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար

Հրանտ Գալստյանի գլխավորությամբ, սակայն պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի վարչական տարածքում և օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանն ու դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հարություն Գևորգյանը:

Վերջինս երեխային է ուղեկցել հիվանդանոց, ում վիճակը բժիշկները գնահատում են միջին բավարար: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի և բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Էմիլ Բենիամինովի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը, իսկ ոստիկանության Աշտարակի բաժնի պետ

Հ. Թումանյանի հանձնարարականով Աշտարակի ոստիկանները դեպքի վայրում հավաքված քաղաքացիներին հորդորում էին, որպեսզի պահպանեն սոցիալական հեռավորություն, իսկ առանց դիմակի քաղաքացիներին ոստիկանները դիմակներ էին տրամադրում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/09/02/1163687/

Today, on September 2, a tragic car accident took place in Kotayk region. At around 8:00 pm, the driver of a VAZ 2121 car with license plate number 79 VR 999 left the traffic lane in the administrative area of ​​Karbi village, in the Karbi gorge, in a still winding area. located in the gorge. As photojournalist Gagik Shamshyan reported from the scene, two people died in the accident, and three people, one of whom was a child, were taken to hospital. The first to help the wounded were the citizens resting in the “Avangard” recreation zone, then the Ashtarak fire-rescue detachment of the Aragatsotn Regional Rescue Department of the Ministry of Emergency Situations with 1 fire brigade. The dead and wounded were found outside the car. The officers of the 1st platoon of the 2nd battalion of the 2nd officer battalion of the traffic police, headed by the platoon commander Vache Malakyan, platoon commander Hrant Galstyan, arrived at the scene, bu

t it turned out that the accident took place in the 3rd platoon of the 2nd officer battalion of the traffic police. The commander of the same platoon Arthur Petrosyan and the platoon commander Tigran Kotanjyan arrived in the administrative territory of the 1st platoon of the platoon. The people gathered at the scene said that the wounded were accompanied to the hospital by the head of the Ashtarak police department Ruben Nersisyan and the detective of the criminal investigation department Harutyun Gorgyan. The latter accompanied the child to the hospital, whose condition is assessed by doctors as satisfac

tory. Karen Gyulumyan, head of the Road 1-77 operative control center, passed the information about the accident to the Kotayk Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation team arrived. The operative group of the Nairi police department headed by the head of the department Hayk Tumanyan and the deputy head of the department Emil Beniaminov arrived at the scene. A criminal case has been initiated in the investigation department on the grounds of Article 242, Part 3 of the RA Criminal Code. The police and the investigation department are trying to

find out the identity of the driver, the dead and the wounded. The deputy commander of the 2nd officer battalion of the traffic police Aram Adibekyan arrived at the scene, and the head of the Ashtarak police department H. On Tumanyan’s instruction, the Ashtarak police urged the citizens gathered at the scene to maintain so

Сообщение Մարմիններդ կփշաքաղվի, երբ տեսնեք ինչ է եղել. գետնին արնաշաղաղ դիեր. քաղաքացիները սարսափած են…միայն իմանաք, թե ինչ է կատարվել. ԹԱՐՄԱՑՎՈՂ…վիրավորներ էլ կան — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->