>

Էլեկտրոնային կառավարման զարգացման ՄԱԿ–ի ցուցիչի համաձայնՀայաստանն այս տարի բարելավել է իր դիրքերը 19 կետով համաշխարհային սանդղակում գրավելով 68-րդ տեղը։

Տեղեկությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ընդ որում, էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում, և մենք ցանկանում ենք էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը էլեկտրոնային կառավարման գործընթացում»,– ասաց նա։

Փոխվարչապետը նաև հայտնեց, որ Հայաստանում արդեն իսկ գործարկվել է հանրագրերի ներկայացման էլեկտրոնային հարթակը, որն աշխարհում հայտնի change.org կայքի հայկական համարժեքն է։ Այն, Ավինյանի համոզմամբ, հնարավորություն կտա ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր, էլեկտրոնային եղանակով հետևել դրա իրականացման ընթացքին ու ստանալ պատասխանը։

Փոխվարչապետը խոստացավ, որ կառավարությունը հատկապես ուշադիր է լինելու այս համակարգի աշխատանքին։

According to the UN e-Government Development Index, Armenia has improved its position by 19 points this year, ranking 68th in the world.

The information was announced today at the RA Government sitting by Deputy Prime Minister Tigran Avinyan.

“At the same time, Armenia is included in the list of countries with the highest rating by the e-participation index. We want to further promote the involvement of citizens in the e-government process,” he said.

The Deputy Prime Minister also said that the electronic platform for submitting petitions has already been launched in Armenia, which is the Armenian equivalent of th

e world-famous change.org website. According to Avinyan, it will give an opportunity to submit individual-collective petitions, to follow the process of its implementation electronically and to receive the answer.

The Deputy Prime Minister promised that the government will be especially attentive to the work of this system.

Сообщение Տիգրան Ավինյանը հրաշք լուր է հայտնում… — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->