>

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը «Ֆեյսբուք»-ում գրել է. «Երկարամյա դադարից հետո, առաջին անգամ հանրահավաքի մասնակցելու կոչ եմ անում.

Օգոստոսի 17-ին բոլորս դեպի Հանրապետության Հրապարակ: Մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո ամենակարևոր կոչերն է հնչեցնելու: Սիրտս վկայում է, որ մոտավորապես այսպիսին է լինելու.




Քոչարյանի զոհերը

1. Այս պահից վերջ ենք տալիս հասարակությանը հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանելու վտանգավոր երևույթին: Ժողովուրդ հաղթել ենք 100 օր առաջ:




2. Ամենուրեք, լինի սոցիալական կայքերում, ընտանիքում, թե փողոցում վերջ ենք տալիս, թույն ու պառակտում սերմանելուն:

3. Բոլորս՝ գործ ունեցող, թե գործազուրկ սկում ենք աշխատել, մի պահ դուրս ենք գալիս համացանցից ու նայում ենք մեր չորս բոլորը, ամենուր աղբ է, սկսում ենք մեր սեփական դուռն ու երդիկը մաքրելուց:

4. Արտերկրի մեր բարեկամներին ու ընկերներին համոզում, խնդրում և աղաչում ենք գալ Հայաստան և ներդրումներ անել:


5. Քաղաքներում և գյուղերում վերջ ենք տալիս տարատեսակ հեղափոխություններ, այդ թվում սեքսուալ բնույթի, տարածելուց, չենք օգնում հզորանալու, գոնե հայտնի Փանջունու օրինակով ամբողջովին չքանդենք մեր սրբության սրբոց հայոց գյուղերը:

6. Այս պահից նախապատրաստվում ենք գալիք ձմռանը, որպեսզի հազարավոր չքավոր ընտանիքներ շվարած չմնան սառը վառարանների կողքին և որպես վառելիքի հայթայթման վայր չնտրեն աղբանոցները, պարտադրված չկտրեն փողոցների ծառերը:


7. Երեք ամսից լրանում է 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցը, գնալու ենք խոնարհվելու և հարգելու անմեղ զոհերի հիշատակը, ինչպես նաև օգնության ձեռք ենք մեկնելու այն մարդկանց, ովքեր 3 տասնամյակ մաքառում են կիսաքանդ դոմիկներում:

8. Ազգովի ոստիկան կամ հետախույզ չեն լինում, այդ՝ դատապարտելու և պատժաչափ սահմանելու գործը թողնում ենք իրավապահ մարմիններին:

9. Հայաստանում ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա գրենական պիտույքներ և հագուստ չունենալու պատճառով, օգնելու ենք սոցիալապես անապահով ընտաիքների դպրոցահասակ երեխաներին:

10…………………………………………………………………………

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->