>

Հրապարակ թերթը գրում է, որ հայ իրավապահները գիտեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի տեղը, սակայն չեն կարող ձերբակալել: Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, եւ կասկածներ կան, որ Մոսկվան չի ցանկանում «հանձնել» նրան: Նույն վիճակն է նաեւ Խաչատուրովի դեպքում, ով կալանավորվեց ու ազատ արձակվեց գրավով: Երկուսին էլ մարտի 1-ի գործով առաջադրվել է Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք:


Այս երկու նախկին բարձրաստիճան զինվորականները ժամանակին սիրում էին կրկնել, որ իրենք ռուսական գեներալներ են: Խաչատուրովի պարագայում կոշտ հայտարարություններ արեց Ռուսաստանի ԱԳՆ-ն, իսկ Պուտինը եւ Նազարբաեւը մտահոգություն հայտնեցին մի քանի օր առաջ:







Քոչարյանի զոհերը

Հետաքրքիր է, որ նախքան կալանավորվելը Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե տեղյակ չէր 0038 հրամանից, որն ընկած է Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հիմքում, ինչպես նաեւ տեղյակ չէր, թե ինչով է զբաղվել զորքը այդ ժամանակ, ուր է գնացել եւ այլն: Եթե ելնենք այն կանխավարկածից, որ նախկինում պետության բարձրագույն դեմքը սուտ չի խոսում եւ «սուխոյ ատկազ» չի կանգնում, նշանակում է, որ Միքայել Հարությունյանն ու Յուրի Խաչատուրովը գործել են ինքնագլուխ, թեեւ Քոչարյանը գերագույն գլխավոր հրամանատարն էր:


Ի դեպ, ապրիլյան պատերազմից հետո այն ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն էլ հայտարարում էր, թե տեղյակ չէ, թե Յուրի Խաչատուրովն ինչ համաձայնության է հասել Մոսկվայում Ադրբեջանի ու ՌԴ իր գործընկերների հետ՝ զինադադարի հարցով:

Քոչարյանը մեկ այլ հետաքրքիր բան էլ էր ասել՝ որ սպանություններն իրագործողները գործել են այն վայրերում, որոնք չէին վերհսկվում իշխանության ու ընդդիմության կողմից, որ մտնում էին մարդկանց մեջ, կրակում ու հեռանում, եւ նրանք ոչ զինվորներ էին, ոչ ոստիկաններ:


Ներկայում ուշագրավ իրավիճակ է առաջացել. Փաստացի, ՌԴ քաղաքացիները մեղադրվում են Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ եվրասիական ժամկետանց առաջնորդներն էլ անհանգստացած են նախադեպով՝ Քոչարյանի կալանավորմամբ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->