>

Ինպես արդեն տեղեկացրել էինք այսօր Երեւանում կրակոցներ են հնչել: Վիրավորվել են 4 անձ, որոնցից երկուսը, Shamshyan.com-ի փոխանցմամբ հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ որդիներն են:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ 4 անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասված է.

«2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում կրակոցներ են հնչել, 4 անձ՝ հրազենային մարմնական վնասվածներով, տեղափոխվել է «Արմենիա» և «Նաիրի» բժշկական կենտրոններ:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104

հոդվածի(սպանության փորձ) 2-րդ մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն»:

As we have already informed, shots were heard in Yerevan today. Four people were injured, two of them, according to Shamshyan.com, are the sons of Kansko’s sister, a well-known “thief in law”.

The press service of the Investigative Committee informs that a criminal case has been initiated in connection with the attempted murder of 4 people.

The message of the Investigative Committee says:

“In 2020. On September 3, 2012, at 2:40 pm, the Mashtots Police Department received a call that shots had been fired on Halabyan Street in the city of Yerevan. Four people with gunshot wounds were taken to Armenia Նա Nairi Medical Centers.

The investigative-operative group left for the scene, the scene was inspected, as a result of which bloody traces and shotgun shells were found. A criminal case has been initiated in the investigation department of Ajapnyak-Davtashen administrative districts of the Investigation Department of the RA Investigation Committee under Article 34-104 (attempted murder), Part 2, Article

235 of the RA Criminal Code (illegal weapons, ammunition, explosives or Acquisition, sale, storage, transportation or carrying of equipment) with the characteristics of Part 1. Expert examinations have been appointed. An investigation is underway. “

Сообщение 4 անձի նկատմամբ սպանության փորձ. ապշեցնող է. միայն իմանաք, թե ինչ է կատարվել իրականում Հալաբյանում և ովքեր են կանգնած դրա հետևում — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->