ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՍՏԱԽՈՍԻՆ ԺԵՍՏԵՐԻ ԵՎ ԽՈՍՔԻ ՄԻՋՈՑՈՎ — ingablog

Ստում են բոլորը: Ամեն օր: Նաև դուք: Փորձեք ընդամենը մեկ օր մաքուր ճշմարտություն ասել բոլորին, անգամ՝ անծանոթներին: Նույնիսկ մանրուքների դեպքում: Համոզված եղեք՝ այդպիսի գերլարումից ձեր գլուխն այնպես կսկսի ցավել, որ դուք մեկընդմիշտ կհրաժարվեք այդ մտքից:


Եվ այնուամենայնիվ, բոլորս ենք ուզում հասկանալ, երբ են մեզ ստում ուրիշները: Այս տեղեկությունները հետաքրքիր ու կարևոր կարող են լինել նրանց համար, ովքեր ուշի ուշով հետևում են իրենց զրուցակցին ու փորձում բացահայտել նրանց մեջ ստախոսներին:

Սուտը հնարավոր չէ բացահայտել միայն մեկ ժեստի կամ խոսքի միջոցով: Այս նախանշանները համադրելով միայն՝ դուք կկարողանաք հասկանալ՝ արդյոք ձեր զրուցակիցն ազնիվ է ձեզ հետ, թե ինչ-որ բան է թաքցնում:

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՍՏԱԽՈՍԻՆ ԽՈՍՔԻ ՄԻՋՈՑՈՎ
1. Հարցեր տվեք և մշտապես հետևեք, թե ինչպես է զրուցակիցը սկսում պատասխանել ձեր հարցին:

2. Եթե դուք սթրեսային հարց եք տվել, և ի պատասխան լսում եք, օրինակ. «Ինչի՞դ է դա պետք», «Ինչո՞ւ ես հարցնում այդ մասին», «Իմաստը ո՞րն է» և այլն, ապա այդ մարդը ինչ-որ տեղեկություն է թաքցնում ձեզնից և ամենայն հավանականությամբ ստում է:


3. Եթե դուք սթրեսային հարց եք տվել և ի պատասխան լսում եք՝ «Դա կարևոր չէ» կամ այլ խուսափողական պատասխաններ, ապա այս դեպքում ևս մարդը ինչ-որ բան է թաքցնում կամ փորձում է ստել:

4. Եթե դուք սթրեսային հարց եք տվել և ի պատասխան ստանում եք տեղեկատվության հսկայական քանակություն, որն, ըստ էության, թեմայից դուրս է և ասվում է ձայնի բարձր տոնով, ապա այս դեպքում էլ մարդը ձեզնից թաքցնում է ճշմարտությունը:

5. Եթե դուք սթրեսային հարց եք տվել, սակայն զրուցակիցը անտեսում է հարցը կամ ընդհատում խոսակցությունը, ապա ամենայն հավանականությամբ նա ինչ-որ բան չի ասում ձեզ կամ սուտ է ասում:

6. Եթե դուք լսում եք երկար պատմություն մանրամասների թվարկումով և կասկածում եք այդ պատմության ճշմարտացիության մեջ, ապա խնդրեք զրուցակցին պատմել պատմությունը հակառակ հերթականությամբ: Եթե պատմությունն իրական չէ, ապա ձեր զրուցակիցը ի վիճակի չի լինի կրկնել պատմությունը ճիշտ հերթականությամբ:

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՍՏԱԽՈՍԻՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
1. Եթե դուք կարևոր հարց եք տվել, և պատասխանից հետո ձեր զրուցակիցը երկար նայում է ձեզ վրա, նշանակում է՝ նա ստում է: Ստախոսը միշտ փորձում է հասկանալ՝ արդյոք իրեն հավատացել են, և այդ պատճառով ուշադիր հետևում է ձեր արձագանքին:

2. Երբ մարդը սուտ է խոսում, նրա բերանում հիմնականում չորության զգացողություն է առաջանում: Հետևաբար, նա հաճախ կդիպչի իր դեմքին ու շուրթերին:

3. Երբ մարդը սուտ է խոսում, նա կարող է կարմրել՝ ամոթ, մեղքի զգացում կամ շփոթմունք զգալով:


4. Երբ մարդը սուտ է խոսում, նա կարող է կտրուկ գունատվել՝ վախի զգացողություն ունենալով: Վախենալիս մարդը գունատվում է, քանի որ արյունը հոսում է դեպի ոտքերը:

5. Երբ մարդը սուտ է խոսում, նրա շնչառությունն ավելի հաճախակի ու խորն է դառնում: Հետևեք նրա շնչառությանը՝ ուշադրություն դարձնելով նրա կրծքավանդակի վերին հատվածին:

3. Եթե պատասխանելուց առաջ ձեր զրուցակիցը մաքրում է կոկորդը, ծխախոտ է վառում, ջուր է խմում և այլն, նշանակում է նրան դադար է պետք «ճիշտ» պատասխան մտածելու համար: Հետևաբար, այդ պատասխանը կարող է այնքան էլ չհամապատասխանել իրականությանը:

4. Եթե պատասխանի ժամանակ ձեր զրուցակիցը հետ է ձգվում նստած տեղում, դիպչում է ինքն իրեն, ձեռքերով գրկում արմունկները կամ պարզապես խաչում է ձեռքերը կրծքավանդակին, նշանակում է՝ նա սթրեսային իրավիճակում է հայտնվել և կարող է ստել ձեզ:

Сообщение ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՍՏԱԽՈՍԻՆ ԺԵՍՏԵՐԻ ԵՎ ԽՈՍՔԻ ՄԻՋՈՑՈՎ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.