>

Հայաստանի Պնախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանից վերադառնալուց եւ ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպելուց գրեթե անմիջապես հետո այսօր մեկնել է Արցախ։ Բավական հետաքրքիր է այս այսպես ասած՝ «տախտակամածից պարահանդես» այցը։


Կարելի է կռահել, որ Մոսկվայում բավական լուրջ խոսակցություններ են եղել հատկապես ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության, Ղարաբաղյան հակամարտության, թերեւս նաեւ առաջնագծում տիրող իրադրության եւ այլնի հետ կապված։







Քոչարյանի զոհերը

Պաշտոնական հայտարարություններում իհարկե ստանդարտ ձեւակերպումներ են, սակայն տողարանքներում կարելի է նաեւ հասկանալ այն մտահոգությունները, որոնք այսօր ունեն հայկական երկու պետությունների ռազմական ղեկավարությունները։


Առհասարակ Կասպիականի Կոնվենցիայից հետո, ռազմաքաղաքական լարվածության ֆոնի աճին, պարզ է, որ Ղարաբաղի անվտանգության հարցը դառնում է օրախնդիր եւ պարզ է նաեւ, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի չեզոքացվի ներքաղաքական այն պրոցեսների բացասական ազդեցությունները, որոնք ունեցել են ռազմաքաղաքական մթնոլորտի վրա։

Ի դեպ պետք է հաշվի առնել, որ վաղը ավարտվում է Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորախաղերը եւ ամենայն հավանականությամբ Բաքուն ավելի կակտիվանա, քանի որ զորախաղերն իրենց ներկայացուցչականությամբ, ինչ որ տեղ զսպաշապիկ էր Բաքվի համար։


Աղբյուր՝ Primenews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->