>

Այս կոմբինացիաները, անկասկած, քեզ պետք կգան աշխատանքում: Իհարկե, ամեն բան էլ հնարավոր է անել մկնիկի օգնությամբ, բայց ինչո՞ւ չհեշտացնել կյանքդ և չկատարելագործել հմտություններդ, եթե դրա հնարավորությունը կա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համակարգչային ստեղնաշարի 13 կոմբինացիաներ, որոնք կօպտիմալացնեն համակարգչով աշխատանքը և կխնայեն ժամանակը: Եվ այսպես`

F2 – Այս ստեղնն օգնում է հեշտությամբ անվանափոխել ֆայլերն ու թղթապանակները

ALT + F4  Այս կոմբինացիան օգնում է հեշտությամբ փակել պատուհանը կամ ծրագիրը:




Քոչարյանի զոհերը

ALT + Backspace  Եթե պատահաբար ջնջել ես տեքստի մի մասը, ոչ մի սարսափելի բան չկա: Այս կոմբինացիայի օգնությամբ այն կարելի է վերականգնել:




CTRL + SHIFT + N  Բազմաֆունկցիոնալ ստեղն է: Եթե այն սեղմես համակարգչի աշխատանքային սեղանի վրա կամ ուրիշ թղթապանակի մեջ, դու նոր թղթապանակ կստեղծես: Իսկ Google Chrome – ում այս կոմբինացիան նոր ներդիր կստեղծի:

CTRL + T  Իսկ այս կոմբինացիան ցանկացած բրաուզերի մեջ նոր ներդիր է բացում:

CTRL + SHIFT + T  Եթե պատահաբար փակել ես կարևոր ներդիրը, հոգ չէ. Այս կոմբինացիան բացում է վերջին ներդիրը:


ALT + TAB  Օգտակար բան է. օգնում է բոլոր բաց պատուհանների միջև կապը պահել:

CTRL + Esc  Բացում է «Գնացինք» («Пуск») մենյուն:

Windows + L  Շատերը մտածում են, որ Win ստեղնն անօգուտ ստեղն է, բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Օրինակ, այս կոմբինացիան օգնում է արագ դուրս գալ համակարգից: Այս ֆունկցիան օգտակար է նրանց համար, ովքեր հաճախ են հեռանում իրենց աշխատանքային աթոռից և չեն ուզում, որ իրենց համակարգչից որևէ մեկն օգտվի:



Windows + M  Եվս մեկ օգտակար միացություն Win ստեղնի օգնությամբ, որն օգնում է ազատվել ծանրաբեռնված էկրանից: Այս ստեղները սեղմելով`բոլոր պատուհանները կվերադարձնես խնդիրների պանելին:

Windows + TAB  Այս կոմբինացիան թույլ է տալիս տեսնել տվյալ պահին բաց բոլոր պատուհանները:

Shift + Delete  Օգտակար կոմբինացիա է, բայց նրա հետ պետք է զգույշ լինել: Այն ջնջում է ֆայլերը` շրջանցելով զամբյուղը, միայն թե հետո դրանք վերադարձնելը շատ բարդ է:

CTRL + ALT + DEL – Այս դասական միացությունը կախարդական փայտիկ է: Այն բացում է խնդիրների դիսպետչերը:

Նյութի աղբյուր՝ 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->