>

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցն այսօր հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինչպես 2015 թվականին, այնպես էլ հիմա գտնվում է տարբեր ուժերի ազդեցության տակ: Իհարկե տիկին Մակունցը դժվարացել է պատասխանել, թե դրանք հատկապես ի՞նչ ուժեր են: Դժվարացել է, քանի որ չկա նման բան, դժվարացել է, քանի որ ուղղակի ասել է՝ ասելու համար, դժվարացել է, քանի որ Գագիկ Ծառուկյանի վրա ցեխ շպրտելու իշխանության ամբողջ գործիքակազմն արդեն սպառվել է ու անցում են կատարել երևակայությանն ու գիտաֆանտաստիկայի ժանրին:

Տիկին Մակունցի այս հայտարարությունը զավեշտալի է հատկապես այն առումով, որ ինչ որ ուժերի ազդեցության մասին խոսում է մի այնպիսի քաղաքական ուժի անդամ, որի ներկայացուցիչների մի ահռելի հատված ամենասերտ կապերն ունի հայտնի Սորոսի գրասենյակի ու նրա ֆինանսական աղբյուրների հետ, մի մասը ջերմագին հարաբերություններ ունի տարբեր տեսակի փոքրամասնությունների հետ, մի մասն էլ նախկինում այլ քաղաքական ուժերին տված հավատարմության երդումները մոռացած պատսպարվել է իշխանության շարքերում: Նեղություն քաշեք ու «Իմ քայլ»-ի պիտակը ԲՀԿ-ի վրա մի փակցրեք: Ցավալին այն է, որ ամբողջ իշխանական 88 հոգանոց խմբակցությունից չգտնվեց գեթ մեկ պատգամավոր, ով այս ժամանակահատվածում բովանդակային քննադատություն կներկայացներ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների հետ կապված:

Թե չէ երևակայությանը զոռ տալ ու անձնական վիրավորանքների մակարդակին իջնել բոլորն էլ կարող են, այլ բան է, որ ոմանց դաստիարակությունն ու անցած ճանապարհը դա թույլ չի տալիս, իսկ մյուսների մոտ դրանց բացակայությունը շաղակրատելու լայն հնարավորություն է ստեղծում: Իսկապես ամո՛թ է, որ առկա հազարավոր խնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունն իր ամբողջ կազմով լծվել է Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերաբերյալ ստեր հորինելու ու տարածելու ապաշնորհ գործին: Գոնե հիմա, երբ ամբողջ աշխարհը նախապատրաստվում է կորոնավիրուսի բռնկման երկրորդ հնարավոր ալիքին՝ ձեր նախարարին հետ բերեք լեռներից ու գործով զբաղվեք, թե չէ ողբերգական հետևանքներն անխուսափելի են լինելու:

Գրում է Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում

The leader of the “My Step” faction, Mrs. Lilit Makunts, stated today that the “Prosperous Armenia” party is under the influence of different forces both in 2015 and now. Of course, Ms. Makunts found it difficult to answer what particular forces they are. It has become difficult, because there is no such thing, it has become difficult, because he simply said, to say, it has become difficult, because all the tools of the government to throw mud at Gagik Tsarukyan have already been exhausted and they have switched to fantasy and science fiction. This statement by Ms. Makunts is ridiculous, especially in the sense that the influence of some forces is spoken of by a member of a political force whose vast majority has close ties to the well-known Soros office and its financial sources, some to warm relations with various minorities. , s

ome of whom have previously forgotten their oaths of allegiance to other political forces and took refuge in the government. Take the trouble and do not put the label of “My Step” on the PAP. It is unfortunate that not a single MP from the entire 88-member ruling faction was found to criticize Gagik Tsarukyan’s statements during this period. Otherwise, everyone can force their imagination and go down to the level of personal insults, it is another thing that the upbringing and the way of some do not allow it,

and the absence of others creates a wide opportunity for gossip. It is a real shame that instead of solving the thousands of problems, the government as a whole has resorted to the incompetent task of inventing and spreading lies about Gagik Tsarukyan and the PAP. At least now that the whole world is preparing for the second possible wave of the coronavirus outbreak, bring your minister back from the mountains and get to work, otherwise tragic consequences will be inevitable.

Сообщение Գագիկ Ծառուկյանի վրա ցեխ շպրտելու իշխանության ամբողջ գործիքակազմն արդեն սպառվել է. Իվետա Տոնոյան — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->